Այդ օրը նրանք ուլտրաձայնային հետազոտության գնացին միասին․ «Դուք տղա եք ունենալու, միայն թե՝ անլիարժեք»․․․

Նրանք ուլտրաձայնային հետազոտության գնացին միասին․ «Դուք տղա եք ունենալու, միայն թե՝ անլիարժեք։ Նրա ձեռքերը չեն զարգանում, իսկ ներքին օրգանները մեծացած են․․․»,- ասաց բժիշկը։ Իսկ հետո երկար համոզում էր վշտից վհատված ծնողներին․

«Դուք հասկանո՞ւմ եք, որ դա խաչ է ձեր ամբողջ կյանքի համար։ Երեխան այլանդակ է»։ Բժշկի խոսքերը դանակի պես կտրում էին․ «Ձեզ մատով են ցույց տալու։  Ձեր ամբողջ աշխատանքը դեղերի վրա եք ծախսելու և աղոթելու եք, որ նա շուտ մեռնի»։

Օլեսյան լաց էր լինում, իսկ Ժենյան սեղանի ծայրն այնպես էր սեղմել, որ մատները սպիտակել էին։ «Ոչ»։ Օլեսյան վեր թռավ՝ լսելով ամուսնու ճիչը։ «Երեխան պիտի ծնվի»։ Ու նա գլխով արեց։  «Ձեր գործն է»,- բժիշկը նրանց մեկնեց  թղթի կտորը,- «Գրեք, որ տեղյակ եք։ Որ բողոքներ չլինեն»։

Ձգվեցին սպասման անհանգիստ ամիսները։ Օլեսյան ժամերով նստում էր պատուհանի մոտ ու հետևում՝ ավազաթմբին ոնց են խաղում երեխաները։ Գնդակ են նետում, հեծանիվ քշում։ «Աստված իմ, տղաս ո՞նց է գնդակ բռնելու»,- մտածում էր նա։ Իսկ Ժենյան դադար չէր առնում։ Երկրորդ ննջարանը մանկասենյակ սարքեց։ Ինքնուրույն մահճակալ սարքեց։

Ձգտում էր վատի մասին չմտածել, որ կնոջը չտխրեցնի։ Ցուրտ դեկտեմբերյան գիշերը Օլեսյայի ջրերը գնացիր։ Ժենյան կնոջը ծննդատուն տարավ, իսկ ինքը, նստարանի ձյունը մաքրելով, Օլեսյայի բաճկոնով տոպրակը դրեց վրան ու նստեց։

Երեք ժամից ծնարանը խլացրեց զիլ ձայնը․ «Աղջիկ եք ունեցել»։ Ու տաք գունդը սեղմեց  Օլեսյայի կուրծքը։ Իսկ ձեռքերը․․․ Ձեռքերն ամբողջական են։

Բժիշկը բակ դուրս եկավ։ Ու տեսավ Ժենյային։ «Դուք աղջիկ եք ունեցել։ Շնորհավորում եմ։ Ու նա բացարձակապես առողջ է» ։ Ժենյան կանգնել ու նայում էր բժշկի հետևից։ «Առողջ է․․․»,- արձագանքում էր քունքերում։

Ավելի ուշ ուլտրաձայնային հետազոտությունը հաստատեց, որ Նադյան լիովին առողջ է։ Իսկ Օլեսյայի օրգանիզմում հսկայական ֆիբրոմա հայտնաբերեցին։ Երևի հենց դա էլ բժիշկներին թյուրիմացության մեջ էր գցել այն ժամանակ։ Արագ վիրահատեցին, սակայն ամբողջ կանացի օրգաններն ստիպված էին հեռացնել։

Օլեսյան շոյում էր քնած դստեր մազերն ու սարսափով մտածում՝ ինչ մեծ սխալ կգործեր, եթե այն ժամանակ լսեր բժշկի հորդորները։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика