Բարև փաստաբան Ալումյան, որ դատից հետո գնում ես խանութ ինչ խղճով ես գրպանիցդ գումար հանում ու տան համար առևտուր անում

Բարև` փաստաբան Ալումյան. Դու ինչ խղճով ես դատից հետո տուն գնում, որ գնում ես խանութ ինչ խղճով ես գրպանիցդ գումար հանում առևտուր անում, լավ գոնե մի պահ չես մտածում ախր ես ինչ ճանապարհով եմ գումար աշխատում.

Գոնե մի պահ չես հիշում, որ մարտի մեկին անմեղ մարդիկ զոհվեցին, մարդիկ, ովքեր ոչ թե բողոքում էին Ռոբերտ Քոչարյան անձի դեմ, այլ բողոքում էին իրենց սովամահ անելու, երկիրը բարդակի վերածելու դեմ:

Ինձ մոտ որպես ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ հարց է առաջանում՝ առանց արյուն թափելու չէր լինի հարցի լուծում տալ, առանց մարդկանց վրա կրակ բացելու չէր լինի խաղաղ ճանապարհով հարց լուծվեր,ինչպես արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ էդ պաշտոնը էսօր կա, վաղը չի լինի: Ալումյան Հայկ, մարտի մեկին, երկուսին մարդիկ են զոհվել, մարդիկ, ովքեր անձի դեմ պայքար չէին մղում, այլ ոչ լեգիտիմ իշխանության քաղաքական շարժառիթների դեմ էին պայքարում:

Պայքարում էին կոռումպացված կլանի դեմ, որ հայը չբռներ գաղթի ճամփան։ Հայի պայքարի իմաստն այն էր, որ նա իր երկրում որպես հայ ապրեր, այլ ոչ թե թողներ իր տունը, մի կտոր ցամաք հացի համար գնար հասներ Ռուսաստան, Ամերիկա, որ իր երեխան սոված չմնա։

Ալումյան, ուր կորցրիր քո մարդկային խիղճը, ինչպես որ դու, էնպես էլ այդ 10 զոհերը երեխաներ ունեին: Պարոն Ալումյան, հիշիր, լավ մտապահիր, անմեղ մարդկանց արյունով աշխատած գումարը երբեք չի մարսվում, չի ընդունվում, ոչ ժողովրդի ոչ էլ առավել ևս Աստծու կողմից։ Աստված քո վրա շատ խիստ կբարկանա, մի արա քայլեր, որոնք դեմ են Աստծուն և Աստծո օրենքներին.

Երկրի վրա գործողը դեռ օրենք չէ, այ երբ Աստծո դատաստանի օրը գա, այդ ժամանակ կզգաս քո մեղքի ծանրությունը: Ալումյան անմեղ զոհերի արյան գնով տուն չեն պահում, տես մի օր էլ դու Հուդայի պես չպատժվես Աստծո կողմից։ Ավելացնելու ոչինչ չունեմ,այսքանը,գնա ու արյան գնով գումար վաստակիր, բայց դա Աստծո կողմից կարճ կտևի։

Gevorg Grigoryan
Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика