Այս ըմպելիքները լավագույնն են զարկերակային ճնշումը կարգավորելու համար

Բրիտանացի գիտնականները ներկայացրել են այն ըմպելիքները, որոնք համարվում են լավագույնները զարկերակային ճնշման նվազեցման համար: Գիտնականների կարծիքը ներկայացրել է Express պարբերականը:

Զարկերակային բարձր ճնշումը կարող է բարձրացնել առողջական լուրջ խնդիրների զարգացման հավանականությունը, ուստի մասնագետները հորդորում են սահմանափակել աղի գործածությունն ու հարստացնել սննդակարգը մրգերով ու բանջարեղենով:

Հետազոտությունները ցույց են տվել, որ կան ըմպելիքներ, որոնք զարկերակային ճնշման կարգավորման հարցում նույնքան արդյունավետ են, որքան դեղամիջոցները:

Գիտնականները վերլուծել են 25 լայնամասշտաբ հետազոտության արդյունքները՝ թեյի տարբեր տեսակների ու զարկերակային գերճնշման միջև կապը հայտնաբերելու համար:

Վերլուծությունը ցույց է տվել, որ զարկերակային ճնշման ցուցանիշների բարելավման համար լավագույն միջոցը կանաչ թեյի երկարատև գործածությունն է, մինչդեռ սև թեյը հայտնվել է երկորոդ հորիզոնականում:

Բացի այդ, բազմիցս ապացուցվել է, որ պորբիոտիկ բակտերիաների տարբեր տեսակների պարբարաբար գործածությունը նպաստում է զարկերակային ճնշման կարգավորմանը, ուստի մասնագետները եկել են այն եզրահանգման, որ արյան ճնշման կարգավորման համար շատ արդյունավետ կարող է լինել թեյի սնկով պատրաստված ըմպելիքը: Բացի այդ, պրոբիոտիկներով հարուստ մթերքի շարքին են դասվում նաև բնական յոգուրտը, կիմչին, միսոն և այլն:

Զարկերակային ճնշման կարգավորմանը կարող է նպաստել նաև ճակնդեղի հյութը, ինչը պայմանավորված է դրանում առկա քիմիական նյութերով: Ընդ որում, այս քիմիական նյութերը պարունակվում են նաև կանաչ տերևավոր բանջարեղենի, այդ թվում նաև կաղամբի մեջ:

Հարկ է հիշել, որ մասնագետները խորհուրդ են տալիս ոչ թե խաշել կամ տապակել բանջարեղենը, այլ օգտագործել դրանք հյութերի տեսքով, քանի որ ջերմային մշակման դեպքում դրանք կորցնում են իրենց օգտակար հատկությունների մեծ մասը:

tert.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика