Ինչն է եղել Սևանում կովերի անկման պատճառը. Գրեթե համոզված եմ, որ խնդիրը ջրի մեջ չէ

«Նախնական տվյալներով, խնդիրը այնպիսի բույսերի մեջ է, որոնք կենդանիների մոտ առաջացնում են թթվայնություն»,- Սևանում կենդանիների անկման դեպքի վերաբերյալ, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՍԱՊԾ  ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Իր խոսքում Ավետիսյանը նշեց, որ այս պահին չի կասկածում, թե դեպքը եղել է ջրի պատճառով: Մինչև պարզ չլինեն լաբորատոր մասնագետների փորձաքննությունները, հստակ ոչինիչ ասել չի կարող:

«Գրեթե համոզված եմ, որ խնդիրը ոչ թե ջրի մեջ է, այլ, որ եղանակային պայմանները բերեցին նրան, որ առվույտ կամ առվույտազգի խոտերը  ավելացան, և դրանց օգտագործելուց նման դեպք եղավ: Այս պահի դրությամբ մեզ մոտ մոտեցումներն այդպիսին են»:

Մյուս բոլոր հարցերի պատասխանները կտան փորձաքննություններն ու լաբորատոր հետազոտությունները:

Հարցին, թե հնարավոր չէ հստակ ասել՝  Սևանի ջուրը թունավոր է, թե ոչ,  Ավետիսյանն ասաց.

«Կարող ենք պնդել, որ թունավոր չէ: Եթե կենդանու մոտ նկատելի են փքվածություն, ուրեմն դա չի կարող թունավորման մասին խոսել»:

ՍԱՊԾ  ղեկավարը շեշտեց, որ նման ախտանիշներ ի հայտ են գալիս որոշ խոտաբույսերի օգտագործումից հետո: Ավետիսյանի խոսքով կենդանիների մոտ փքվածությունը հաճախ հանդիպում է գարնանը, դրա համար ջրի վրա այս պահին կասկածներ չկան:

Թե ինչ աշխատանքներ են տարվում այս պահին, Ավետիսյանն ասաց.

«Ես հանձնարարել եմ անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբարատոր ծառայությունների ՊՈԱԿ-ի մասնագետներին, նրանք մեկնել են դեպքի վայր, որպեսզի հերձում անեն և անհրաժեշտության դեպքում նմուշառում իրականացնեն:

Հերձումը իրականացնելուց հետո պարզ կլինի՝ մենք շարունակում ենք լաբորատոր հետազոտություններ անել, թե ոչ: Ըստ դրանց՝ կհասկանանք դեպքի պատճառները»:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика