«Լուլա-քաբաբ». Պատրաստում ենք ինքներս. Շատ հեշտ է, անչափ համեղ

Պատրաստում ենք «Լուլա-քյաբաբ». Հեշտ և անչափ ախորժելի

Բաղադրիչները

  • Տավարի յուղոտ միս- 500գր.
  • Խոզի ճարպ-100գր.
  • Գլուխ սոխ- 200գր.
  • Ձվի դեղնուց-1 հատ
  • Թարմ կանաչի-1 կապ
  • Աղացած սև
  • պղպեղ,
  • աղ

Պատրաստումը

  1. Տավարի միսը, խոզի ճարպը, սոխը և կանաչին 2 անգամ անցկացնել մսաղացով:
  2. Պատրաստված զանգվածի մեջ ավելացնել դեղնուցը, համեմունքը
    և լավ խառնել:
  3. Այնուհետև զանգվածը պետք է ծեծել սեղանի վրա:
  4. Հետո բաժանել մասերի և դրանից փոքրիկ երշիկներ պատրաստել:
  5. Երշիկներն անցկացնել փոքրիկ շամփուրների վրա և տեղավորել կրակակալի կամ ջեռոցի ցանցի վրա:
  6. Ցանցի տակ դնել ջեռոցի կաղապարը,
    որպեսզի յուղը թափվի կաղապարի մեջ:
  7. Ջեռոցը տաքացնել մինչև 250 աստիճան և միսը տապակել 15 րոպե մի կողմից, 5 րոպե՝ մյուս կողմից:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика