Տապակած ռուլետ. Արագ, հեշտ ու ախորժելի

Այս տապակած ռուլետը պատրաստելու համար առանձնահատուկ ջանքեր չեն պահանջվում, պետք է ընդամենը խմոր, լցոն ու մի քիչ համբերություն՝ տապակելիս:

Բաղադրությունը

  • 250 գ կաթնաշոռ,
  • 2 ձու,
  • 1 թեյի գդալ սոդա՝ քացախով մարած
  • 2 բաժակ ալյուր,
  • 2 թեյի գդալ արեւածաղկի ձեթ,

Լցոն

Ըստ ճաշակի, միայն պիտի լինի կպչուն, որ տապակելիս դուրս չթափվի: Ես սա պատրաստում եմ ոչ թե մսով, այլ կարոտոֆիլով, բայց կարտոֆիլը օպետք է խաշել կեղևով, այդպես ավելի է կպչում խմորին:
համեմունքներ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝

Խառնել բաղադրիչները, խմոր հունցել: Թողնել մի փոքր հանգստանա, հետո գրտնակել ոչ շատ բարակ շերտով:

Խմորի վրա հավասարաչափ տարածել լցոնը, փաթաթել ռուլետի նման և կտրատել, մոտ 1 սմ լայնությամբ:

Ձեռքի ափերի մեջ տափակացնել ու կլորացնել, երկու կողմից թաթախել ալյուրի մեջ ու տապակել առատորեն թավայի մեջ լցված բուսական յուղի մեջ:

Հանել, շարել թղթե անձեռոցիկների վրա, որ ավելորդ յուղը քամվի:

Բարի ախորժակ

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика