Տորթ Ռոստովյան…ամենապարզ և համեղ խմորեղենը

Այս տորթը կարող է դառնալ տոնական սեղանի գլխավոր լրացումը:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ալյուր՝ 2բաժակ
  • թթվասեր՝ 500մլ
  • կարագ՝ 250գ
  • վանիլին՝ 1գ
  • շաքարավազ՝ 2 բաժակ
  • փխրեցուցիչ՝ 1թ.գ.
  • քերած շոկոլադ՝ զարդարելու համար

Картинки по запросу Торт “Ростовский”

Պատրաստման եղանակ.

  1. Լավ խառնել կարագն ու շաքարավազը: Ավելացնել թթվասերը և հարել:
  2. Ստացված զանգվածը բաժանել 2 հավասար մասի. մեկի մեջ ավելացնել վանիլին՝ սա կրեմն է, մյուս մասի մեջ՝ ալյուր և շաքարավազ, սա խմորն է:
  3. Թխելու համար նախատեսված տապակին կարագ քսել և լցնել խմորը: Թխել նախօրոք տաքացրած ջեռոցում՝ 35-45 րոպե, 180 աստիճանի ներքո: Պատրաստ լինելը կարելի է ստուգել չոփիկով:
  4. Պատրաստի կորժը բաժանել 3 մասի, բոլոր շերտերին կրեմ քսել և տորթ հավաքել:
  5. Զարդարել քերած շոկոլադով և մի գիշեր պահել սառնարանում:

Картинки по запросу Торт “Ростовский”

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика