Ցավալի լուր Գորիսից. 20 ամյա հղին մահացել է

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մահացել է 20-ամյա հղի կին։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության Գորիսի բաժնից։

Երեկ՝ հուլիսի 4-ին, ժամը 20։10-ին ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացել է նույն քաղաքի բնակիչ 20-ամյա հղի կին։

Կնոջը մահացած գտել է հարեւանը եւ ահազանգել շտապ օգնություն, ոստիկանությանն էլ ահազանգել է շտապ օգնությունը։ Նախապատրաստվում են նյութեր դեպքի հանգամանքները պարզելու համար։

Ավելի վաղ armeniasputnik.am-ը հայտնել էր, որ հղի կինն ուներ 2 տարեկան երեխա։ Հարեւանը լսել էր երեխայի լացի ձայնը, եւ գտել կնոջը մահացած։

Դեպքի ժամանակ ընտանիքի անդամներից ոչ ոք տանը չի եղել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика