՛՛Օրենքով գողերը սխոդկա՛՛ են արել. Անդիկի սպանության հետքերը տանում են… Տեսանյութ

Հուլիսի 2-ի գիշերըՆորՆորքում սպանվել էր «օրենքով գող» 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը: Վերջինս քրեական աշխարհում առավել հայտնի է Անդո Խրոմոյ (Կաղ Անդո) կամ Մասիվցի Անդիկ կեղծանուններով: Դեպքիցհետո համացանցում հայտնվեց սպանության տեսագրությունը, որտեղՆորՆորքիիր տան բակի տաղավարում Անդրանիկ Հարությունյանը նստած է եւս 3 անձի հետ, թղթախաղ են խաղում:

Նրանց է մոտենում սեւ հագուստով մի անձ, կրակում տաղավարում գտնվող 4 տղամարդկանց ուղղությամբ: 2 հոգինանմիջապես փախնում են, իսկմյուս երկուսը,որոնցից մեկը հենց Անդրանիկ Հարությունյան է,ըստ ամենայնի, մտնումեն բակի տաղավարի սեղանի տակ:

Տեսանյութում նկատվում է, որ Անդրանիկ Հարությունյանի վրա կրակող անձը նրա հետխոսում է եւ,ըստ էության,ինչ-որ պահանջներ է ներկայացնում, որիցհետո Անդրանիկ Հարությունյանի եւ նրա վրա զենքով հարձակվող անձի միջեւսկսվում է կռիվ:

Երրորդ անձն այդ ընթացքում հասցնում է սեղանի տակից փախչել: Վազում է նաեւ Անդրանիկ Հարությունյանը, որպեսզի հեռանա իր վրա մի անգամ արդեն անհաջող կրակած անձից, սակայն փորձերը կրակոցներից փախչելու ապարդյուն են լինում: Ի վերջո, հանցագործին հաջողվում է սպանել Ադրանիկ Հարությունյանին:

Ընդ որում` սպանողը բաց դեմքով էր: 4 ԿՐԱԿՈՑ Դեպքիցհետո պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ ՀՀ քննչական կոմիտեն եւ հայտնեց, որ դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ`ՀՀքրեականօրենսգրքի 104-րդհոդվածի 1-ինմասի(սպանություն)եւ 235-րդհոդվածի 1-ինմասիհատկանիշներով(ապօրինիզենք):

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են պարկուճներ, 1 փամփուշտ: Դեպքի վայրից հայտնաբերվել են նաեւ սպորտային պայուսակ, պլաստմասե շիշ… Կատարվել է դիակի զննություն, ինչի արդյունքում պարզվել է, որ դիակի վրա առկա է թվով 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը`տեղակայված դեմքի ձախակողմյան ստորին այտոսկրի շրջանում, երկուսը` ձախ ձեռքի նախաբազկի վերին երրորդ հետին մակերեսին եւ ստորին երրորդ դրսային մակերեսին, իսկ մյուսը`միջթիակային հատվածում: Ո՞վ էր «օրենքով գող» Անդիկը Վերջինս հիմնականում գործունեություն է ծավալել Մոսկվայում, որտեղ վերջին 10 տարվա ընթացքում մի քանի անգամ ձերբակալվել է, այդ թվում`ապօրինի կերպով թմրանյութ պահելու համար:

2009թ. նա ՌԴ–ում դատապարտվել է 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման ՌԴ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով: Անդրանիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել նաեւ Հայաստանում:Մասնավորապես, 2018թ. հունիսին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները խուզարկություններ էին կատարել մի շարք «օրենքով գողերի», այդ թվում` Մասիվցի Անդիկի բնակարանում:

Արդյունքում Անդրանիկ Հարությունյանը ձերբակալվել էր`թմրամիջոցներ ապօրինի պահելու կասկածանքով: Նախնական տվյալներով` 2018թ. հունիսի 20-ին Անդրանիկ Հարությունյանի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել էր «Մեթադոն» տեսակի թմրամիջոց: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդհոդվածի 1-ին մասով եւՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, սակայն նա շարունակում էր մնալ ազատության մեջ:

Իրավապահ համակարգը խառնված է «Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանությունը իրարանցում է առաջացրելինչպես քրեական աշխարհում, այնպես էլ իրավապահ համակարգում: Մասնավորապես,լուրեր կան, որ քրեական աշխարհում կատարվածից հետո հավաքվել են, եւ «օրենքով գողերը» փորձում են հասկանալ, թե ով կամ ինչու սպանեց Անդրանիկց Հարությունյանին:

Իսկ, ահա, իրավապահ համակարգը մտավախություն ունի, եթե բացահայտվի, որ սպանությունը կապ ունի գողական աշխարհում առաջացած հարց ու պատասխանների հետ, ապա հետեւանքները կարող են անխուսափելի լինել: Սակայն այս պահին չի բացառվում այն վարկածը,որմիգուցե սպանությունը կենցաղային խնդրի հետեւանք է եղել: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ իրավապահ մարմինների մոտ 100 աշխատակից է ներգրավվել սպանության բացահայտման գործում:

Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика