21-ամյա կինը մահացել է, ամուսնու վիճակը ծանր է. Նոր մանրամասներ ողբերգական վթարից

Սուրենավանցի երիտասարդ ամուսիններ են եղել: NEWS.am-ի հետ զրույցում նրանց հարազատներից Ժաննա Ղուկասյանը պատմեց, որ ամուսինը` 28-ամյա Գագիկ Ղուկասյանը կնոջը խնդրել է չգնալ այդ օրը Արարատ, բայց կինը չի համաձայնել:

«Ամուսնուն խնդրել է, թե գնանք առեւտուր անելու Արարատ քաղաքում, գնալուց առաջ ամուսնուն ասել է, որ ասա ամենասիրուն կինն եմ, ամուսինն էլ ասելա, թե էսօր չգնանք էլի Ժենյա, էսօր տանը մնանք, կինը չի համաձայնել, չէ մենք անպայման պետքա գնանք: Գնացել են առեւտուր են արել, վարսավիրանոց ա տարել, մի հատ էլ մինչեւ տանից դուրդ գալը միասին լուսանկարվել են», — պատմեց նա:

Ժաննա Ղուկասյանը պատմեց, որ Գագիկը երբ տեսել է, որ մեքենան այրվում է, պատուհանը բացել եւ օգնություն է կանչել, «Գազելի» դուռն է փակված է եղել, ուղեւորները չեն կարողացել դուրս գալ:

«Ինքն իր աչքերով տեսել է, թե ժողովուրդը ոնց է վառվում»,-ասաց նա:

Նշենք, որ մահացած Ժենյա Ղուկասյանը 21 տարեկան է եղել, զույյգը երեխաներ չի ունեցել:

Նշենք, որ կենտրոնում են գտնվում Սուրենավան գյուղի բնակիչ 28-ամյա Գագիկ Ղուկասյանը, 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը եւ 35-ամյա Ռուզաննա Հակոբյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արատաի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, որոնք քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են 6 մոխրացած դի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика