Երեկ հրդեհի բռնկմամբ ահավոր ավտովթար է տեղի ունեցել. Կա 6 զոհ և առնվազն 11 վիրավոր… տեսանյութ դեպքի վայրից

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ըստ նախնական տվյալների՝ կան 6 զոհ և 11 տուժած:


Քիչ առաջ դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արատաի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։


Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են այս պահի դրությամբ 5 մոխրացած դի։ Ինչպես տեղեկացնում էShamshyan.com-ը դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ 9 վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել մարզի ոստիկանապետ Ա․ Գասպարյանը, ՃՈ վաշտի հրամատար Վ․ էվինյանն ու դասակի հրամանատար Կ․ Հարությունյանը։

Ոստիկանները ու քննիչներ պարզում են նաև, արդյոք «Գազելի» մեջ, բացի 5 հոգուց, այլ քաղաքացիներ էլ են եղել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика