Ցավալի լուր. Եվս 1 զոհ Արարատի ողբերգական վթարց

Hraparak.am-ը գևում է. Արարատի մարզում Զոդի կամրջի մոտ հուլիսի 6-ին, տեղի ունեցած սարսափելի վթարի զոհերի թիվը պաշտոնապես հայտարարվում է վեցը եւ հաղորդվում են անուններ,

սակայն մեր տեղեկություններով Սուրենավանի բնակիչ 18 տարեկան Աստղիկ Ա.-ին քիչ առաջ կրկին մահացած են հայտնաբերել, նրան վթարից հետո տեղափոխել են Արտաշատի հիվանդանոց:

Ծնողները, գիտեին, որ աղջիկը վթարի ենթարկված երթուղայինի մեջ է եղել, բայց վթարից հետո մինչեւ կեսգիշեր չէին կարողանում պարզել աղջիկը ողջ է, թե մահացած:

Նշենք, որ ավելի վաղ ԱԻՆ-ը հաղորդագրություն էր տարածել վթարի հետեւանքով մահացածների տվյալների մասին, որոնց մեջ Աստղիկի անունը բացակայում է:

ՃՏՊ-ի հետևանքով մահացել են Ս.Հ.-ն (ծնված 1956 թ., քաղաք Երևան), Ծ.Հ.-ն (ծնված 1999 թ., գյուղ Երասխ), Գ.Ղ.-ն (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան), Հ.Ա.-ն (ծնված 1973 թ., Վայոց ձորի մարզ) և Ա.-ն (ծնված 1977 թ., քաղաք Արարատ):

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика