Արարատի ողբերգությունը և ոմանց «քեֆչի» լուսանկարները

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Արարատի ողբերգությունը և ոմանց «քեֆչի» լուսանկարները

Հուլիսի 6-ին Արարատի մարզում Երևան-Երասխ երթուղու միկրոավտոբուսի հետ տեղի ունեցած ողբերգությունը,որի հետևանքով զոհվել է 6 և վիրավորվել 10 մարդ ցնցել է ողջ հանրապետությունը…

Սակայն,որոշ պետական պաշտոնյաներ և նրանց մերձավոր շրջապատից ոմանք՝ովքեր այդ պաշտոնյաների հետ լուսանկարվում են «մոռանալով»,թե ինչ է տեղի ունեցել ժամեր առաջ իրենց facebook-յան էջերում տեղադրում են «քեֆչի» լուսանկարներ՝համապատասխան մեկնաբանություններով համեմելով դրանք…

Հարգելի պաշտոնյաներ,մի փոքր պետական մտածելակերպ դրսևորեք և գոնե այս մի քանի օրը զերծ մնացեք այդպիսի «ուրախ» լուսանկարներ տեղադրելուց,ինչպես նաև նույնը խորհուրդ տվեք ձեր մերձավորներին,եթե ձեզ հետ լուսանկարներ են տեղադրում…Շատ տգեղ է այս ողբերգության ֆոնին տեսնել ձեր «քեֆչի» լուսանկարները…

Միտումնավոր չեմ տալիս այդ պաշտոնյաների անունները՝հուսալով,որ նրանք կհեռացնեն այդ լուսանկարները…

Հ.Գ.Ցավակցություններս եմ հայտնում զոհվածների ընտանիքներին,հարազատներին և ընկերներին,իսկ վիրավորներին մաղթում եմ արագ ապաքինում…

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика