«Հայաստանի «մարգարիտը» կարող է վերածվել ճահճի». BBC-ն անդրադարձել է Սևանա լճի աղետալի վիճակին

Բրիտանական BBC հեռուստառադիոընկերությունն իր կայքում հոդված է հրապարակել, որում անդրադարձ է կատարվում Սևանա լճի ճահճացման վտանգին:

Հոդվածում մեջբերվում են հայ բնապահպանների մտավախությունները՝ կապված լճին սպառնացող վտանգի հետ:

«Հայ բնապահպաններն ահազանգում են՝ երկրի խոշորագույն լիճը լուրջ վտանգի է բախվել: Այն կրկին ծաղկել է: Եթե երկրի իշխանությունները քայլեր չձեռնարկեն, ապա լիճը ճահճի կվերածվի»,- ասվում է անդրադարձում:

Նշվում է նաև, որ բնապահպաններին մտահոգող հարցերից է լճի ջրի մակարդակի կտրուկ նվազումը:

Հիշեցնենք, որ օրերս հայ բնապահպաններն ահազանգել էին Սևանա լճում հերթական ծաղկման դեպքի մասին:

Ինչպես հաղորդել էր econews.am-ը, Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել Սևանա լճի վիճակի մասին, որում ասվում է․ «Վերջին օրերին Սևանա լճում արձանագրվել է Անաբենա (լատ.՝ Anabaena) ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ։

Այս ջրիմուռները Սևանա լճում առաջին անգամ նկատվել են նախորդ դարի 40-ականներին, իսկ ծաղկման առաջին դեպքն արձանագրվել է 1964 թվականին և տարբեր ծավալներով պարբերաբար կրկնվել նաև այլ տարիներին։ Լայնածավալ ծաղկում է դիտարկվել նաև 2018 թվականին»։

Մասնագետները պնդում են, որ պատճառները կապված են իշխանության անգործու­թյան կամ հանցավոր գործունեության հետ. լճի ջրի օգտագործում ոռոգման նպատակով, անցած տարի այն նույնիսկ օրենքով նախատեսվածից ավելի է եղել, ձկան պաշարների անխնա ոչնչացում և թափոնների անվերահսկելի արտանե­տում լիճ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика