Միլիոնատիրոջ աղջիկը մերժեց այս տղային իր աղքատության պատճառով,և ահա,թե ինչպես վարվեց տղան

Այս պատմությունը միլինատիրոջ աղջկա մասին է,ով մերժել է իր երկրպագուին այն պատճառով,որ բավարար գումար չէր աշխատում և չէր կարող հոգալ իր ծախսերը։ Այդ օրվանից 10 տարի անց նրանք պատահաբար հանդիպում են։Այս պատմության վերջաբանը շատ անսպասելի է և բոլորիս կտա կյանքի կարևոր դաս։

Թոմը 20 տարեկան էր,երբ ծանոթացավ Ռեյչի հետ։Թոմը այդ ժամանակ աշխատում էր որպես հավաքարար Ռեյչի հոր ֆիրմայում և այդտեղ էլ խելակորույս սիրահարվեց իր տնօրենի աղջկան։

Եվ որոշեց նրան խոստովանել իր անկեղծ և մաքուր սիրո մասին։Սակայն աղջիկը ծաղրական հայացքով նայեց նրան և ասաց․

—Ես օրեկան ծախսում եմ այնքան,որքան դու աշխատում ես մեկ ամսվա ընթացքում։Ինչպե՞ս ես պատկերացնում մեր կապը,ավելի լավ է գնաս և գտնես քո մակարդակի աղջկա,և դուրս գաս հորս ֆիրմայից։

Տղայի երազանքները փշուր-փշուր եղան։Նա արցունքոտ աչքերով դուրս վազեց ֆիրմայից և այդ օրվանից ոչ ոք նրան այդտեղ չտեսավ

10 տարի անց նրանք կրկին հանդիպում են առևտրի կենտրոնում։Երկուսն էլ շատ են զարմանում այս հանդիպումից։

Աղջիկը սկսելով խոսակցությունը,ասում է․

—Բարև,ինչպե՞ս ես,գիտե՞ս ես ամուսնացել եմ մի շատ խելացի տղամարդու հետ,ով ամսեկան 15հազար դոլար աշխատավարձ է ստանում։Դու երբևէ ստացե՞լ ես այդ գումարի գոնե 10 տոկոսը։

Տղան հազիվ զսպելով արցունքները,լռում է և ոչինչ չի պատասխանում։
Այդ պահին նրանց է մոտիկանում աղջկա ամուսինն ու ճանաչելով տղամարդուն,ջերմ բարևում է և ասում․

—Սիրելիս,ծանոթացիր,սա իմ տնօրենն է,այն ֆիրմայի,որտեղ որ ես հիմա աշխատում եմ։
Այնուհետև տղայի գնալուց հետո ամուսինը կնոջը պատմում է,որ իր տնօրենը օրեկան միլիոնավոր դոլարներ է աշխատում և որ նա երիտասարդ տարիներին սիրահարված է լինում մի աղջկա,սակայն փող չունենալու պատճառով նրան բոլորի աչքի առաջ ստորացնում և մերժում են։

Դա էլ պատճառ է հանդիսանում,որ տղան օրնիբուն աշխատի և այսօր հասնի այն մակարդակին,ինչ կա։
Սա կյանքի կարևոր դաս է բոլորիս համար,չէ՞ որ մարդուն պետք է սիրել ոչ իր հարստության,ոչ փողերի և թանկարժեք մեքենաների համար,այլ դրական հատկանիշների և մարդ տեսակի համար։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика