ՈՒՇԱԳՐԱՎ. Էլեկտրաէներգիայի դեֆիցիտ Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Երկրում առկա է էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ: Facebook–ի իր պաշտոնական էջում հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ըստ նրա, առկա էլեկտրաէներգիան կարող է չբավականացնել անգամ կարևորագույն հաստատություններին։

«Խնդրում եմ առավելագույնս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան, որպեսզի կարևորագույն հաստատություններին այն բավականացնի։ Անջատեք ավելորդ լույսերը, օդափոխիչները և այլն»,– գրում է Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք, շուրջ 2 ժամ առաջ Երևանում ու Հայաստանի որոշ մարզերում հոսանքի համատարած տատանումներ ու անջատումներ են գրանցվել։ Խափանումներ են եղել ինտերնետ համակարգում, հեռախոսակապում և Երևանի մետրոյի աշխատանքում։

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը հայտարարել է, որ նախարար Ֆելիքս Ցոլակյանն անձամբ է ճշտում, թե ինչ է կատարվում Հայաստանի էներգետիկ համակարգում։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքում հայտնել է, որ հոսանքի համատարած անջատումները պայմանավորված են 2 խոշոր էլեկտրակայաններում` Երևանի ՋԷԿ–ում ու Հրազդանի ՀԷԿ–ում տեղի ունեցած խոշոր վթարներով։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика