Աշխարհի ամենաթանկ 10 բաները, որոնց մասին շատերը չգիտեն. Գիտե՞ք ինչ գին ունեն դրանց ընդամենը 1 գրամը…

Շատերս կարծում ենք, թե ոսկին ու ադամանդն աշխարհի ամենաթանկարժեք նյութերն են։

Բայց հիմա Bestinfo.am-ը ձեզ կպատմի աշխարհի 10 ամենաթանկ նյութերի մասին։

Հավատացեք՝ ոսկին ու ադամանդն ամենևին էլ առաջին տասնյակում չեն թանկարժեք նյութերի ցանկում։

10. Քրքում գրամը՝ 11$

Քրքումը ֆանտաստիկ համի ու առողջության համար վիթխարի օգտակարության եզակի համակցություն է։ Եվ ընդամենը՝ մի համեմունքով։

9. Ռոդիումգրամը՝ 58$

Պլատինի խմբի չափազանց հազվագյուտ մետաղ է։ Հստակ պատկերացում տալու համար ասենք, որ երկրագնդի կեղևի 1 տոննայում պարունակվում է ընդամենը 0,001 գրամ ռոդիում։

8. Պլատին գրամը՝ 60$

Արծաթա-պողպատագույն հազվագյուտ ու թանկարժեք մետաղ է, որի մասին շատերը գիտեն։ Այս մետաղի վաճառքի ծավալները վերջին ժամանակներս ռեկորդ են սահմանում համաշխարհային շուկայում։

7. Ռնգեղջյուրի եղջյուր գրամը՝ 110$

Ռնգեղջյուրի եղջյուրը չափազանց բարձր է գնահատվում բուժական բացառիկ հատկությունների շնորհիվ։ Բացի դրանից այն օգտագործում են դանակի թանկարժեք պոչեր պատրաստելիս։

6. Պլուտոնիում գրամը՝ 4000$

Ծանր, բայց միաժամանակ բավական փխրուն, արծաթա-սպիտակավուն ռադիոակտիվ մետաղ է։ Պլուտոնիումն օգտագործում են միջուկային զենք և տիեզերական սարաքվորումների վառելիք արտադրելու նպատակով։

5. Փեյնիտ գրամը՝ 9000$

Փեյնիտը հազվագյուտնարնջագույն կամ կարմրա-դարչնագույն հանքաքար է և հայտնաբերվել է ընդամենը 65 տարի առաջ։ Այս թանկարժեք հանքաքարն այդպես է անվանվել հայտնաբերողի՝ բրտանացի հանքաբան Արթուր Փեյնի պատվին։

4. Տաաֆեիտ գրամը՝ 20000$ կամ կարատը՝ 4000$

Տաաֆեիտը անդամանդից միլիոն անգամ հազվագյուտ քար է։ Հենց այդ հանգամանքն էլ մանուշակագույն, վարդագույն, կարմիր կամ սպիտակ այս քարը դարձնում  իսկապես լեգենդար։ Այդպես է կոչվել կոմս Ռիչարդ Տաաֆեիի պատվին, որի աչքից չվրիպեց այս եզակի, հազվագյուտ քարը։

3. Տրիտիում գրամը՝ 30,000$

Այս գազը կիրառվում է լուսավորման, օրինակ տրիտիումային լուսատվության համար։ Այս գազի մեկ ֆունտը (409,5 գրամ) արժե 15 միլիոն դոլար։

2. Կալիֆորնիում գրամը՝ 25-27 միլիոն դոլար

Աշխարհի ամենաթանկարժեք քիմիական տարրն է։ Իր հայտնագործման պահից՝ 1950-ից ի վեր սինթեզվել է  ընդամենը 1 անգամ։

1.Հականյութ գրամը՝ 62.5 տրիլիոն դոլար

Մեր մոլորակի ամենաթանկ նյութը։ Տեսականորեն մենք կարող ենք հականյութն օգտագործել որպես տիեզերանավերի վառելիք, բայց միայն հեռավոր ապագայում։ Այս հազվագյուտ նյութի մեկ գրամ ստեղծելու համար Երկրագնդի համայն մարդկությունը պետք է ուս-ուսի աշխատի անընդմեջ (առանց հանգստյան օրերի)․․․ մեկ տարի շարունակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика