Բոլորը հորդորում էին մորը հրաժարվել մտավոր թերզարգացած երեխայից, սակայն նա չհրաժարվեց և 29 տարի անց տեսեք թե ով դարձավ երեխան…

1988 թվականին Չինաստանի բանկչուհի Ցզոու Հոնյանը (Zou Hongyan) տղա ունեցավ։ Սակայն ծննդաբերությունը մեծ դժվարություններով ընթանցավ։

Արդյունքն եղավ այն, որ երեխային վիճակված էր ամբողջ կյանքում տառապել ուղեղի կաթվածից։

Բժիշկներն անգամ կնոջը համոզում էին հրաժարվել փոքրիկից։

Ամուսինն էլ էր նույնը պնդում։ Ինչպես բժիշկները, այնպես էլ ամուսինը համոզված էին, որ մտավոր և ֆիզիկական արատներով նման երեխան միայն գոյությունն  է քարշ տալու։
Ցզոուն անուշադրության մատնեց բժիշկների հորդորները, ամուսնալուծվեց ու ամբողջ կյանքը նվիրաբերեց սիրելի որդու բուժման ու դաստիարակության սուրբ գործին։

Հանուն փոքրիկին խնամելու Ցզոու Հոնյանը երեք տեղ էր աշխատում, իսկ երեկոյան որդու հետ՝ վերջնիս բանականության ու հույզերի զարգացմանը նպաստող զանազան խաղեր էր կազմակերպում ու հորինում։

Նրան նույնիսկ  բամբուկի փայտիկներով ուտել սովորեցրեց, թեև երեան իր անվարժ թաթիկներով հազիվ էր կարողանում փայտիկները պահել։

«Ես չէի ուզում, որ իր ֆիզիկական արատների պատճառով տղաս բարդույթավորվի։

Քանզի նա ամենուր հոգեբանական խոչընդոտների էր հանդիպում, ես ստիպված էի խստապահանջ մայր լինել, որ ստիպեի նրան տքնել սեփական թերությունները շտկելու ուղղությամբ»,- պատմում տիկին Ցզոուն։

Այժմ, շուրջ 29 տարի անց երբեմնի հիվանդ ու անօգնական՝ Դին Դինը Պեկինի համալսարանի շրջանավարտ է, ստացել է շրջակա  միջավայրի և տեխնիկայի բնագավառում գիտությունների բակալավրի աստիճան։

Դինը միաժամանակ Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող է։ Պատկերացրեք՝ որքան է հպարտանում իր աշխատասեր զավակով նրա մտավոր զարգացման գործում մեծ դեր խաղացած մայրը։

Եվ ինչքան երախտապարտ է որդին հարազատ մորը։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ մայրական սիրո դրսևորման հիանալի օրինակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика