ԲՌԱՎՈ. Հայ օդաչուների շնորհիվ 164 ուղևոր տեղափոխող խափանված օդանավը բարեհաջող վայրեջք է կատարել

Մոլդովական «Air Moldova» ավիաընկերությանը պատկանող «Airbus A320» ինքնաթիռը, որը 164 ուղևոր և 3 փոքրիկ էր տեղափոխում Մոսկվայից դեպի Քիշնեւ, պարզվում է օդում շարժիչի հետ լուրջ խնդիրներ են առաջացել և ինքնաթիռը խափանվել է: Սակայն շնորհիվ մեր հայ պրոֆեսիոնալ օդաչուների, հնարավոր է դարձել ուղևորների համար ապահով վիճակում վայրէջք կատարել։

Այս լուրի իսկությունը հաստատել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեն:
Վերջիններս նշել են, որ 6 անդամ ունեցող անձնակազմը չվերթի ընթացքում առաջացած խնդրի դեպքում որոշել է հետևել օրենքին, անջատել շարժիչը և հետ դառնալ Մոսկվա:

Հատկանշական է, որ «Airbus A320»-ի անձնակազմի բոլոր անդամները հայեր էին:

Այս անսպասելի արտակարգ իրավիճակին է անդրադարձել նաև ավիացիոն բնագավառի հարցերով զբաղվող մեր վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

Վերջինս ընդգծել է, որ տեղի ունեցածը ևս մեկ անգամ աշխարհին և մեզ վստահեցնում է մերոնք օժտված են բավականին բարձր որակավորմամբ ու պրոֆեսիոնալիզմով: Նա պարտաստ է ամեն հնարավոր բան անել, որ մեր հայ օդաչուներն աշխատեն մեզ մոտ և իրենց նման փորձառու մասնագետներ դաձնեն մյուսներին, որոնք կծառայեն մեր երկրին

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика