Ամուսնանալուց առաջ մայրս մի խորհուրդ տվեց, որը պետք է հիշել ամբողջ կյանքում. Ահա թե ինչի մասին է խոսքը…

Երբ ամուսնանում էի  մայրս ինձ ասաց. հայրական տունը քո տունն է, բայց ուզում եմ, որ դու մի բան ականջիդ օղ անես, այստեղ իրերով կարող ես վերադառնալ միայն մեկ անգամ, տուն-տունիկ խաղալ չկա:

Ամուսնական կյանքը լի է դժվարություններով, բայց դրանք հաղթահարել է պետք:

Ամեն անգամ, երբ կցականաս ամուսնուդ ասել, ես հեռանում եմ, հիշիր, դա պետք է լինի հստակ որոշում, և ունենա լուրջ դրդապատճառ: Եթե խնդիր է ծագում, ապա խնդիրը պետք է լուծես հենց ամուսնուդ հետ:

Միշտ հիշիր, աղջիկս, խնդիրը պետք է քննարկել,  լուծել թեկուզ երբեմն ծանր  ու երկար խոսակցությունների միջոցով:
Միշտ արտահայտիր քո կարծիքը, բայց պետք է հաշվի նստես ամուսնուդ կարծիքի հետ: Նա է տան գլխավորը:
Հիշիր, երբեք խնդրներդ մի հրապարակայնացրու, մի քննարկիր ուրիշների հետ, ոչ մայրիկի, ոչ ընկերուհիների,  ոչ  հարևանների, ոչ սոցցանցերում, բոլոր խնդիրները մնում են տան պատերի ներսում:

Դուք կհաշտվեք,  կխաղաղվեք, իսկ շրջապատում  կշարունակել մտածել, որ նա վատ ամուսին է,  կամ դու ես ստում: Երբեք ոչ ոքի չբողոքես ամուսնուցդ:

Ընտանիքում ամեն ինչ ընդհանուր է, թե փողը, թե գույքը,

Երբ անհարմարավետություն զգաս անմիջապես կիսվիր ամուսնուդ հետ,  որպեսզի մի օր ներսումդ կուտակված լավան դուրս չժայթքի:

Երբեք չխաբես ու չստես ամուսնուդ, երբեք: Միշտ վստահիր նրան:

Բայց հիշիր մի կարևոր բան, վաղը կարող է ամեն ինչ փոխվել, երբեք կյանքդ ամբողջությամբ մի վստահիր  ուրիշ մարդու և երբեք հույսդ լիովին մի դիր նրա վրա:

Միշտ մտածիր,թե  ինչ կլինի քեզ հետ, եթե նա հանկարծ չլինի, կամ ինչ կլինի նրա հետ, եթե հանկարծ քեզ հետ մի բան պատահի: Հիշիր ցանկացած պահի կարող ես միայնակ մնալ :

Մի կորցրու ընկերներիդ, ամուսնուցդ ֆինանսական կախվածության մեջ մի ընկիր,  հիշիր, որ դու ազատ մարդ ես, որ քո կամքով ես որոշել  ապրել այդ մարդդու հետ ու այդ մարդու կողքին և նա նույնպես ազատ մարդ է, և իր կամքով է ապրում քեզ հետ ու քո կողքին:

Երջանիկ եղիր:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика