Եթե շուրթերը հաճախ չորանում են, առկա է նաև մազաթափություն, ապա անպայման կարդացեք ՍԱ…

Ներկայացնում ենք կոնկրետ վիտամինի պակասի որոշ ախտանիշներ:

Ճաքեր շուրթերի վրա


Սա հաճախ հանդիպում է բուսակերների շրջանում նրանց սննդակարգի պատճառով: Պայմանավորված է երկաթի, ցինկի և վիտամին В-ի պակասով: Այս խնդրի լուծման համար պետք է ավելի շատ լոբազգիներ, գետնանուշ, ոսպ, հավի միս, ձու, թյուննոս, սաղմոն և խեցեմորթներ ուտել:

Երկաթի յուրացումը լավացնելու և օրգանիզմին վարակների դեմ պայքարել օգնելու համար անհրաժեշտ է վիտամին С, այսինքն՝ պետք է ավելի շատ կաղամբ, ծաղկակաղամբ, բրոկոլի, կարմիր պղպեղ ուտել:

Կարմիր ցան և մազաթափություն

Սրանք վիտամին B7-ի պակասի նշաններ են:

Խնդրի լուծման համար պետք է խաշած ձու, սաղմոն, ավոկադո, հունական ընկույզ, սոյա, սունկ, ազնվամորի և բանան ուտել:

Դեմքին, ձեռքերին, մեջքին և ազդրերին կարմիր և սպիտակ բծեր՝ պզուկների նման

Ճարպաթթուների և վիտամին А-ի և Е-ի պակաս է: Պետք է խուսափեք հագեցած ճարպերից և տրանս-ճարպերից, ինչպիսին է մարգարինը, և պետք է սաղմոն, սարդինա, հունական ընկույզ, նուշ ուտեք:

Ավելի շատ բանջարեղեն կերեք՝ գազար, կարմիր պղպեղ, քաղցր կարտոֆիլ:

Ձեռքերի և ոտքերի թմրություն ու ծակոց

B6, B9 և B12 վիտամինների պակաս, նաև կապված է ընկճախտի, անեմիայի և հոգնածության հետ: Այս խնդիրների լուծման համար պետք է ավելի շատ սպանախ, ծնեբեկ, կակղամորթեր, ծովախեցգետին, ձու և հավի միս ուտել:

Մատների, դաստակների, ոտքերի և մեջքի ցավ, մկանային սպազմներ

Սրանք կալցիումի և կալիումի պակասի նշաններ են:

Եթե պարբերական ֆիզիկական ակտիվություն ունեք և շատ եք քրտնում, վիտամիններ եք կորցնում:

Պետք է ավելի շատ նուշ, պնդուկ, բանան, կեռաս, թուրինջ, խնձոր, բրոկոլի և բանջարեղեն ուտեք:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика