Մեր աշխատակցուհին դուրս թռավ տնօրենի սենյակից կարմրած և ահավոր հուզված. Տնօրենից ոչ ոք այդպիսի բան չէր սպասում…

Ես շուրջ 5 տարի է աշխատում եմ  խոշոր ընկերությունում: Այդ ընկերությունում աշխատում է շուրջ 300 մարդ: Մեր տնօրենը շատ դաժան մարդ է, նրա հետ լեզու գտնելն անհնար է:  Նա կարելի է ասել անմարդկային  կանոններ է մտցրել, և բոլորս պարտադիր կերպով ենթարկվում ենք:

Եթե հանկարծ որևէ մեկը փորձվի խախտել այդ կանոններից գեթ մեկը, անմիջապես կազատվի աշխատանքից:

Ոչ ոք չի ցանկանում առանձնապես առնչություն ունենալ նրա հետ: Նրա դեմքին այսքան ժամանակ ժպիտ չենք տեսել նույնիսկ տոն օրերին:

Ես և ինձ նման շատերը, եթե կարողանայինք աշխատանք գտնել, սիրով դուրս կգայինք այդ ընկերությունից:

Մի անգամ  նա շտապ իր մոտ կանչեց  մեր աշխատողներից մեկին՝ Աննային:  Մենք խիստ անհանգստացանք, որովհետև  տնօերնի կաբինետ մտնողը, այնտեղից դուրս է գալիս  խիստ նկատողություն ստացած և շատ անտրամադիր:
Կես ժամ բոլորս շունչներս պահած սպասում էինք, թե ինչ կասի Աննան  դուրս գալուց հետո:
Մենք նրան առանձնահատուկ ձևով էինք վերաբերվում, նրա տղայի մոտ քաղցկեղ էին հայտնաբերել,  տղայի  բուժման համար անհրաժեշտ էր մեկնել Գերմանիա,  սակայն Աննան չուներ այդ բուժման գումարը:

Նա վաճառքի էր դրել իր բնակարանը, լավ իմանալով որ տղայի հետ փողոցում էր հայտնվելու:

Աննան տնօերնի կաբինետից դուրս եկավ դողացող ձեռքերով և արցունքներով ողողված դեմքով, ձեռքին ինչ որ թղթեր կային, մենք մտածեցիինք, որ  նրան հավանաբար հեռացրել է աշխատանքից:

Երբ նրան հանգստացրինք, նա ասաց, որ տնօրենը վճարել է Գերմանիայում բուժման վճարը: Մեր բերանը զարմանքից բաց մնաց:

Մենք ավելի ուշ իմացանք, որ մեր տնօրենի որդին մահացել էր քաղցկեղից և այդ ժամանակ նրա կողքին ոչ ոք չի եղել, որ նրան  օգնի:

Այդ օրվանից սկսած մենք պաշտում ենք մեր տնօրենին:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика