Մի օր ընկերս ինձ կանչեց իր տուն և կնոջ ներքնազգեստները ցուցադրեց…

Մի քանի ամիս առաջ ընկերս ինձ հրավիրեց իրենց տուն:Նա տարավ ինձ իրենց սենյակ և ցույց տվեք կնոջ ներքնազգեստներից մեկը:

Նա ասաց,որ գնել է այս ներքնազգեստը մի քանի տարի առաջ Փարիզից:

Կինը երբեք չի հագել այն,քանի որ միշտ սպասում էր ինչ-որ յուրահատուկ օրվան:Նա ասաց,որ արդեն այդ ժամանակը եկել է:

Ընկերս մոտեցավ մահճակալին,դրեց ներքնազգեստը դրա վրա և ասաց ճիշտ ժամանակը եկել է: Բանն այն է,որ ընկերոջս կինը նախորդ օրը մահացել էր…
Նա երկար ժամանակ նայում էր այդ իրերին և հանկարծ պտտվեց ու ասաց.
-Գիտես,ես հասկացա,որ պետք չէ ոչինչ պահել հատուկ օրվա համար:

Այս կյանքի ամեն վայրկյանը հենց այդ յուրահատուկ պահն է:

Նրա խոսքերն ամբողջովին փոխեցին իմ կյանքը…

Հիմա ես կարդում եմ իմ սիրած գրքերը հետաձգելու փոխարեն:

Ես ավելի հաճախ եմ հանդիպում հարազատներիս և ընկերներիս հետ:

Միայն հիմա եմ ես հասկանում,որ մեր կյանքը ամբողջությամբ փորձ է,որը պետք է գնահատել: Ես ամեն օր գինի եմ խմում հարսանիքի ժամանակ նվեր ստացած թանկարժեք բաժակներով:Հագնում եմ ամենալավ կոստյումը, անգամ ուղղակի խանութ գնալու համար:

Ես սկսել եմ օգտագործել իմ ամենասիրելի օծանելիքն ամեն օր,այլ ոչ միայն տոն օրերին:Ես արդեն ուզում եմ տեսնել,զգալ,լսել ու արարել այստեղ և այսօր:

Ես անընդհատ մտածում եմ,թե ինչ կաներ ընկերոջս կինը,եթե իմանար,որ հաջորդ օրը նա էլ չի լինելու:Նա երևի կզանգահարեր իր այն ընկերներին,ում վաղուց չէր տեսել,կհավաքեր իր ընտանիքի բոլոր անդամներին և կգնար իր սիրելի ռեստորան:

Այսօր ես բաց չեմ թողնում ինձ տրված ոչ մի հնարավորություն:Ես չեմ պահում այն ամենն,ինչ ինձ չի երջանկացնում:Ես հաճախ եմ ինքս ինձ հիշեցնում,որ իմ ապրած յուրաքանչյուր վայրկյանը ինքնին յուրահատուկ է:

nor-info.ru

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика