Վարդի ցողունը մտցրեք կարտոֆիլի մեջ և դրեք հողով լցված ամանի մեջ, սիստեմաբար ջրեք. 2 ամիս անց տեսեք թե ինչ տեղի կունենա…

Վարդերը բուսական աշխարհի ամենագեղեցիկ ու շքեղ ներկայացուցիչներն են, սակայն դրանք աճեցնելն այդքան էլ հեշտ չէ.

պետք է անընդհատ խնամել և ուշադիր լինել այս նուրբ ծաղկի հանդեպ:

Ինչպես կարելի է տնային պայմաններում կարտոֆիլի օգնությամբ վարդ աճեցնել:

Ձեզ անհրաժեշտ կլինեն՝

  • Վարդի ցողուն,
  • Կարտոֆիլ,
  • Դանակ,
  • Պլաստիկ շիշ,
  • Ծաղկաման,
  • Հող:

Պատրաստման եղանակը՝

Առաջին հերթին կարտոֆիլի մեջ անցք արեք։

Փորձեք ընտրել հեղուկի բարձր պարունակությամբ կարտոֆիլ:

Անցքը կարելի է անել մեխի կամ պտուտակահանի միջոցով` մոտ 5 սմ խորությամբ:

Վարդի ցողունը տեղադրեք կարտոֆիլի մեջ։

Image result

Նախապես թեք կտրեք ցողունի ներքևի մասը:

Անհրաժեշտության դեպքում կարելի է կարտոֆիլի միջի անցքն ավելի մեծ անել, որպեսզի ցողունը չվնասվի:

Արդյունքը տեղադրեք հողով լցված ծաղկամանի մեջ։

Կարտոֆիլը տեղադրեք այնպիսի խորության վրա, որպեսզի դրա վերևի մասը հողով ծածկված լինի: Ապագա վարդը ծածկեք պլաստիկ շշով։

Այժմ պետք է ջերմոցի պես կառույց պատրաստել. կտրեք շշի հատակը, դրանով ծածկեք ապագա վարդը, հանեք կափարիչն ու մեկ-երկու շաբաթ սպասեք:

Արդեն մեկ շաբաթ անց ձեր վարդը կսկսի աճել ու ծաղկել:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика