Փեսացուն արեց հարսանիքի համար ամեն ինչ, գնեց մատանի, կոստյում, նույնիսկ հյութերին հրավիրեց, բայց ինքը չներկայացավ. Ահա թե ինչու…

Ամեն տարի ես լսում եմ այս պատմությունը հայրիկիցս, երբ ծնողներս նշում են իրենց ամուսնության տարեդարձը:

Եղել է այսպես. 

Հայրս 24 տարեկանում մտադրվում է ամուսնանալ իր կուրսընկերուհու հետ: Հորս ծնողները միանգամից տալիս են իրենց համաձայնությունը. աղջիկը լավ ընտանիքից էր, սպորտսմենուհի, գերազանց առաջադիմությամբ սովորող:

Ավելի լավ ընտրություն իրենց տղայի համար չէին էլ կարող պատկերացնել: Սկսում են պատրաստվել հարսանիքին: Ընտրում են ռեստորանը, հրավիրում հյուրերին, լավագույն հրուշակագործի մոտ պատվիրում տորթը, գնում մատանին…

Մի խոսքով մեծ պատրաստություն են տեսնում, որ իրենց որդու հարսանիքը ճոխ ու հիշարժան լինի:
Կարծես թե ամեն ինչ լավ էր ընթանում. թե՛ հարսնացուն, թե՛ փեսացուն յոթերորդ երկնքում էին զգում իրենց: Հարսանիքին ոչ մի խանգարող հանգամանք չկար: Ու հանկարծ հարսանիքից ուղիղ երկու օր առաջ տատիկիս մեջքը բռնվում է: Նա անհանգստանում է. ախր չէ՞ որ պետք է հարսանիքին պարի որդու հետ:

Երբ տնային ոչ մի միջոց չի օգնում, որոշում են դիմել բժշկի, որը կփորձի մի հրաշագործ միջոցով ոտքի կանգնեցնել տատիկիս:
Բժիշկը խոստանում է բուժքրոջն ուղարկել, որ սրսկի: Տատիկս էլ իր հերթին ասում է, որ եթե կարողանան իրեն ոտքի կանգնեցնել՝ շռայլորեն կպարգևատրի:

Հարսանիքի նախորդ օրը խոստացված բուժքույրը գալիս է, շտապով մտնում ներս, վերարկուն հանում և տալիս հորս, իսկ ինքն առաջանում տատիկիս սենյակ: Մինչ նա անտարբեր գնում է, հայրս վերարկուն ձեռքին մխվում է տեղում:

Նա այդպես էլ մնում է միջանցքում, վերարկուն ձեռքին: Իննան սրսկում, դուրս է գալիս վերցնում վերարկուն և հրաժեշտ տալիս, հայրս էլ ուղիղ նրա ետևից: Այդ ժամանակ բջջային հեռախոսներ ոչ բոլորն ունեին:

Ծնողներն անհանգստանում են. հայրս չկա ու չկա:

Իսկ այդ ընթացքում հայրս բուժքրոջն ուղեկցում է բոլոր հասցեներով, որով կանչ էր արվել նրան, այնուհետև՝ մինչև տուն: Նա բուժքրոջն ասում է, որ տուն չի գնա և կգիշերի հենց իրենց շենքի մոտ գտնվող նստարանին: Երբ աղջիկը հարցնում է պատճառը, հայրս պատմում է, որ հաջորդ օրն իր հարսանիքն է և որ հարսնացուն էլ շատ լավ աղջիկ է, սակայն հենց նոր գիտակցեց, որ դա իրական սեր չէ և չի ուզում փչացնել իր կյանքը:

Բուժքույրն առաջարկում է այդ դեպքում գոնե բարձրանալ իրենց տուն և հեռախոսով տեղեկացնել ծնողներին, որ չանհանգստանան:

Հայրս երբ ծնողներին ասում է, որ մտափոխվել է, նրանք մտածում են, որ իրենց որդու մոտ նախաամուսնական անհանգստություն է և որպես պատասխանատու մարդ կներկայանա հարսանիքին: Սակայն հայրս չի գնում:

Ի զարմանս ամենքի՝ հարսնացուն և ծնողները բոլորովին էլ հիստերիայի մեջ չեն ընկնում, այլ մտածում են պարզապես, որ միասին լինելն իրենց ճակատագիրը չէր:

Պետքէ նկատել, որ հարսնացուի և նրա ծնողների նման պահվածքը խոսում է բարոյական բարձր հատկանիշների ու ներքին կուլտուրայի մասին: Մինչ այդ տատիկս աղեկտուր լաց է լինում, թե ինչպես կարող էին նման բարեկիրթ աղջկան ձեռքից բաց թողնել:

Իսկ որդին՝ երջանիկ, սիրահարված, դեռ երկու տարի էլ պտտվում է Իննայի հետևից, մինչև նրանք ամուսնանում են և արդյուքնում ծնվում ենք մենք՝ ես և երկու եղբայրներս: Իսկ տատիկս ու պապիկս միայն տարիներ անց ներում են իրենց որդուն՝ ի վերջո նրանք էլ գալով այն եզրակացության, որ ճակատագրից չես փախչի:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика