Բժիշկը շփոթված նայեց, կարկամեց ու սկսեց լացել. Անի Քոչարի ֆեյսբուքյան էջի գրառումներից

Հեռացե՞լ ես Տիրոջից, կորցրե՞լ հավատքդ, մտածո՞ւմ ես, թե չես ստանում աղոթքներիդ պատասխանը. կարդա սա.

Բժիշկ Մարկը հայտնի ուռուցքաբան էր: Այդ օրը նա շտապում էր մասնակցել մի կոնֆերանսի, որտեղ նրան պիտի պարգևատրեին բժշկության ոլորտում իր արժեքավոր հետազոտությունների համար:

Նա շատ հուզված էր, քանի որ եկել էր ժամանակը, որ պիտի արժանավույն կերպով գնահատվեր նրա տարիների աշխատանքը:

Նա ժամանակին հասավ օդակայան և ինքնաթիռ նստեց: Ինքնաթիռն օդ բարձրացավ, սակայն 10 րոպե անց վթարային վայրէջք կատարեց մոտակա օդակայանում:

Բժիշկը որոշեց ժամանակ չկորցնել և մեքենա վարձեց, որպեսզի շտապ տեղ հասնի:

Ճանապարհին ուժեղ անձև սկսվեց և բժիշկը երկու ժամ ճանապարհ գնալուց հետո հասկացավ որ մոլորվել է: Նա շփոթված էր ու սարսափելի հոգնած Նրան մնում էր միայն հանգրվանելու տեղ գտնել, Որոշ ժամանակ անց նա նկատեց մի խարխլված տնակ:

Հուսահատված դուրս եկավ մեքենայից և թակեց դուռը:

Դուռը բացեց մի երիտասարդ կին: Բժիշկը բացատրեց տեղի ունեցածը և խնդրեց թույլ տալ օգտվել հեռախոսից: Սակայն կինն ասաց, որ տանը հեռախոս չունի, բայց առաջարկեց ներս մտնել:

Նրան թեյ հյուրասիրեց և առանձնացավ սենյակի մութ անկյունում, որտեղ մոմ էր վառվում: Բժիշկը նկատեց, որ կինը նոտեցավ մի մանկական մահճակալի և նստեց ու սկսեց աղոթել:

Բժիշկը հասկացավ, որ կինն օգնության կարիք ունի և հարցրեց նրան, թե ինչի համար է աղթում:

Կինը տխուր ժպտաց և ասաց, որ իր երեխան տառապում է քաղցկեղի հազվագյուտ տեսակով և միայն մեկ բժիշկ կա Մարկ անունով, որ կարող է օգնել իր երեխային, բայց ինքը գումար չունի, որպեսզի երեխային հասցնի այն քաղաքը, որտեղ այդ բժիշկն է ապրում:

Կինն ասաց, որ Աստված դեռ չի լսել իր աղոթքը, բայց համոզված է, որ մի օր իր աղոթքը կհասնի Աստծուն և նա կօգնի իրեն: Շփոթված բժիշկը, որ կորցրել էր խոսելու ունակությունը, լաց եղավ:

Նա մրմնջաց Աստված մեծ է և հիշեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել այդ օրը. ինքնաթիռի անսարքությունը, հորդառատ անձևը, որի պատճառով նա կորցրել էր ճանապարհը և հայտնվել այդ տնակում:

Նա հասկացավ, որ այդ ամենը տեղի էր ունեցել, որովհետև Աստված լսել էր կնոջ աղոթքը: Միշտ պատրաստ եղեք անել այն, ինչ Աստված պատրաստել է ձեզ համար: Կյանքում պատահականություններ չեն լինում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика