Իրական պատմություն ողջ-ողջ թաղված և փրկված աղջնակի մասին…

Սա պատմություն է մի աղջկա մասին, որին ողջ-ողջ թաղեցին, սակայն հուղարկավորության հաջորդ օրը նա վերադարձավ:

Աղջիկը սովորություն ուներ կար անելիս կոճակը բերանում պահել և միաժամանակ քթի տակ երգել:

Մի անգամ կոճակը բերանում մոր հարցին պատասխանելիս, հանկարծ նա սկսկեց խեղդվել: Տան անդամները չգիտեին ինչպես վարվել:

Տեսնելով թափված կոճակներն ու մնացած կարի պարագաները՝ նրանք հասկացան, թե ինչ է կատարվել, աղջիկը արագ սկսեց կապտել:

Հիվանդանոցը հեռվում էր գտնվում:

Հասցնելով հիվանդանոց՝ բժիշկն արձանագրեց մահ շնչահեղձության պատճառով:

Նրան հուղարկավորեցին գեղեցիկ զգեստով և մատին թողեցին իր սիրած մատանին: Հաջորդ օրը, իր հոգեհացի ժամանակ աղջիկը վերադարձավ:

Պարզվում է՝ հուղարկավորությունից հետո դիակապտողները փորել են գերեզմանը, որ գողանան աղջկա մատանին:

Թանկարժեք զգեստը նրանց նույնպես դուր է եկել և երբ կտրուկ թեքել են նրան, որ զգեստը հանեն, կոճակը դուրս է թռել կոկորդից և աղջիկը սկսել է շնչել:

Փաստորեն, ամեն դեպքում այն ամբողջովին փակած չի եղել թթվածնի ճանապարհը:

Դիակապտողներից երկուսը տեղում վախից մահացել են, իսկ մյուս երկուսին կարողացել են բերման ենթարկել:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика