Մի օր մի հարբած ռուս մոտենում է ռեստորանում Ազարյանին և ասում, որ կինը պետք է պարի իր հետ. Գիտե՞ք ինչ է անում մեր լեգենդը….

Տարիներ առաջ լսեցի էս պատմությունը:

Խորեն Աբրահամյանն ու Ալբերտ Ազարյանը մի գեղեցիկ կնոջ հետ մոսկովյան ռեստորաններից մեկում ճաշում են:

Հնչում է դանդաղ երաժշտություն:

Մեկ էլ կողքի սեղանից մի աժդահա հարբած ռուս գալիս ետևից ձեռքերը դնում է Ազարյանի աթոռին ու լկտի տոնով պահանջում, որ կինն իր հետ պետք է պարի:
Խորիկը մի սաստող հայացք է գցում սրա վրա, որը սկզբում ոչ մի ազդեցություն չի ունենում:

Ազարյանը չի էլ պտտվում, տեսնի թե ով է:

Մեկ էլ Խորիկը նկատում է, որ էս ռուսի դեմքը սկսում է այլայլվել: Տպավորություն էր, որ փորձում է հեռանալ, բայց ինչ որ բան խանգարում է:

Տենց մի քանի վայրկյան, նկատում է, որ Ազարյանն էնպես ա հենվել աթոռին, որ սրա մատները ճզմվել էն Աբոյի մեջքի մկանների սեղմումից:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика