Քեռիս ինքնաթիռով Ամերիկա էր թռչում. Հանկարծ նկատում է, որ կողքի նստած սևամորթի ազգանունը Սարգսյան է. Գիտե՞ք ինչ եղավ հետո. Ծիծաղից կթուլանաք…

Քեռիս ինքնաթիռով թռչում է Ամերիկա:

Կողքը նստած էր մի սևամորթ: Ճանապարհին քեռուս աչքն ընկնում է նրա անձնագրին, ու նկատում է, որ ազգանունը Սարգսյան է:

Բնականաբար, ծանոթանում են:

Պարզվում է՝ սևամորթի պապը հայ է:

Ցեղասպանությունից հետո հայտնվել են Բրազիլիայում:

Ահագին զրուցում են, ընկերանում: Սևամորթը հրավիրում է իրենց տուն:

Քեռիս իր կնոջ հետ հյուրընկալվում են սևամորթ հայ ընտանիքի տանը:

Ընթրիքի ժամանակ կրկին ասում-խոսում են, միայն Սարգսյանի կինն է լուռ (որը նույնպես սևամորթ է):

Մի պահ Սարգսյանը դուրս է գալիս սենյակից, և նրա կինը շատ կամաց ձայնով ու մի քիչ էլ թաքուն, որ ամուսինը չլսի, հարցնում է․

— Կներեք, ինձ մի հարց է տանջում, հայերը սպիտա՞կ էլ են լինում։

Արսենի պատմությունը, Վան, 2018

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100000652237894

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика