Սերն է վարակիչ, քաղցկեղը վարակիչ չէ. 5-ամյա քաղցկեղով հիվանդ աղջնակի պատմությունը ցնցել է ողջ աշխարհը…

«Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում փոքրիկ հուզիչ պատմություն է քաղցկեղ ունեցող 5-ամյա Գոհարիկի մասին:

Պատմությունը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է նաեւ ՀՀ վարչապետի տիկին, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:

Փոքրիկ աղջնակի պատմությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Այսօր կպատմենք մեր 5-ամյա Գոհարիկի մասին։
Գոհարիկի ամենասիրելի զբաղմունքները սերտորեն կապված են երաժշտության հետ. ազատ ժամանակ նա սինթեզատոր է նվագում, երգեր լսում ու քույրիկների հետ անդադար պարում։ Հատկապես շատ է սիրում երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի կատարումները և

երազում է անձամբ հանդիպել Լիլիթի հետ։

Գոհարիկը նաև լավ նկարում է, և հենց նրա նկարած ուրախ նկարն էր ՀՀ վարչապետի տիկին, ‹‹City of smile/ Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը վերջերս Սինգապուրի ազգային համալսարանական

առողջության կենտրոն այցի ժամանակ նվիրել կենտրոնին։

Մեր քնքուշ աղջիկը, ինչպես երևի արդեն կռահել եք, շատ է սիրում վարդագույն ու մանուշակագույն գույները, ինչպես նաև «թիթիզանալ» ու շպարվել մանկական կոսմետիկայով։

Երազում է ունենալ մանկական զարդասեղան՝ իր պարագաներով, որ առողջանալուց հետո գնա տուն ու քույրիկների հետ միասին երկա՜ր խաղա։

Հիշեք՝ ՔԱՂՑԿԵՂԸ ՎԱՐԱԿԻՉ ՉԷ, ՍԵՐՆ Է ՎԱՐԱԿԻՉ»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика