Արտակարգ դեպք. Խանութպանը բենզին է լցրել խանութը քանդել ցանկացող պաշտոնյայի վրա և վառել նրան/տեսանյութ/…

Ուզբեկստանի Կաշկադարյայի մարզում գործարարը բենզին է լցրել Յակաբագի շրջանի ղեկավարի տեղակալի վրա ու հրկիզել նրան:


Նշվում է, որ պաշտոնյան ցանկանում էր ապամոնտաժել նրա նոր երկհարկանի խանութն ու արտադրամասը, հայտնում է newtimes.kz-ը:

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 20-ին՝ հարյուրավոր ականատեսների աչքի առաջ:

Յակաբագի շրջանի ղեկավարի շինարարության հարցերով տեղակալը մոտ 20 մարդու ուղեկցությամբ մոտեցել է բուլդոզերին, նստել դրա ղեկի,

երբ վարորդը հրաժարվել է նրա ցանկությունը կատարել, և այն ուղղել խանութի կողմը:

Ձեռնարկատերը խնդրել է չապամոնտաժել իր խանութը, քանի որ դեռ իրեն նյութական փոխհատուցում չեն տվել,

սակայն տեսնելով, որ իր խնդրանքն ուշադրության չի առնվել, բենզին է լցրել պաշտոնյայի վրա ու հրկիզել նրան:

Ներկաները կարողացել են մարել կրակը, պաշտոնյային տեղափոխել են հիվանդանոց:

Գործարարը ձերբակալվել է:

Որոշ ականատեսներ պատմել են, որ պաշտոնյան վերջին մի քանի ամիսներին «դժոխք է դարձրել»

Յակաբագի շրջանի բնակիչների կյանքը՝ նրանց տներից հանելով ու տներն ու խանութները գետնին հավասարեցնելով, ինչն էլ լցրել է բնակիչների համբերության բաժակը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика