Արտակարգ դեպք. Վարսավիրանոցից տուն վերադառնալիս աղջիկ են առևանգել…

Հուլիսի 25-ին Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1965թ.ծնված Ա. Ա-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն,

որ նույն շրջանի բնակիչ, 1980թ.ծնված Ա. Հ-ն նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղակայված վարսավիրանոցից առևանգել է

իր դստերը՝ 1991թ.ծնված Ք. Ա-ին, և իրեն պատկանող «ՎԱԶ 21213» մակնիշի ավտոմեքենայով տարել:

Այս մասին հայտնում է ԱՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերջիններս հայտնաբերվել են

Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում գտնվող Ա. Հ-ին պատկանող ամառանոցում:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика