Երևան քաղաքը ըստ միջազգային CNN հեռուստաալիքի ընդգրկվել է աշխարհի 20 լավագույն քաղաքների շարքում…

Հայաստանի մայրաքաղաք Երևանը ներառված է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքների ցանկում, որտեղ զբոսաշրջիկների թիվն այնքան մեծ չէ, որքան որ պետք է լիներ։

Այս մասին հայտնում է CNN-ը։

«Քաղաքն ունի 2800 տարվա պատմություն։

Այստեղ զգացվում է պատմության շունչը, զբոսաշրջիկները չափազանց շատ չեն, իսկ տեսարժան վայրերը յուրօրինակ են։

Քաղաքի կենտրոնում են գտնվում արվեստի գործեր հիշեցնող շենքերն ու խորհրդային ժամանակաշրջանի հսկայական թաղամասերը»։

Հոդվածի հեղինակները զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս ծանոթանալ Հայկական առաքելական եկեղեցուն, նաև քաղաքի պատմությանը,ո րը հիմնվել է մ.թ.ա. 782 թ.։

Վերոնշյալ ցանկի միեջ են մտնում նաև Ֆրանսիայի Օրանժ, Անգլիայի Նորվիչ, Դանիայի Օրհուս, Բելգիայի Անտվերպեն, Նիդերլանդների Հաագա, Բոսնիայի Սարաևո, Կոսովոյի Պրիշտինա, Շվեդիայի Մալմե, Շոտլանդիայի Աբերդին, Շբեյցարիայի Բեռն, Լեհաստանի Վրոցլավ,

Վրաստանի Թբիլիսի, Բելառուսի Մինսկ, Ռումինիայի Կլուժ Նապոկա, Հունգարիայի Դեբրեցեն, Թուրքիայի Անկարա, Բուլղարիայի Պլովդիվ, Նորվեգիայի Տրոնհեյմ և Իտալիայի Թուրին քաղաքները։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика