Ինչպես առանց կտրելու հասած ձմերուկ ընտրել…

Երբեմն մտածում ենք, որ եթե փորձառու գյուղացի չես, ուրեմն՝ չես կարող հյութեղ, հասած և քաղցր ձմերուկ ընտրել բազմազանության միջից:

Սակայն պարզվում է, որ հնարավոր է հասկանալ՝ արդյոք հասած է ձմերուկը, թե ոչ՝ առանց այն կտրելու:

Ցանկանում ենք Ձեզ ներկայացնել մի քանի խորհուրդ գյուղացիներից, թե ինչպես ընտրել լավագույն ձմերուկը:

Նայեք այն հատվածին, որով հենված է եղել հողին

Այս դեղին մասն այն հատվածն է, որտեղով ձմերուկը հենված է լինում հողին: Հասած ձմերուկները միշտ ունենում են դեղնավուն կամ դեղնանարնջագույն գույներ, բայց ոչ երբեք սպիտակ:

Վրան հետքեր փնտրեք

Ձմերուկի վրայի շագանակագույն հետքերը վկայում են այն մասին, որ մեղուները

փոշոտում են կատարել բույսի ծաղիկերից, հետևաբար այն շատ ավելի քաղցր է:

Ուշադրություն դարձրեք չափսերին

Հարկավոր է ընտրել այն ձմերուկը, որը ո՛չ ամենամեծն է և ո՛չ էլ ամենափոքրը:

Ընտրեք միջին չափսի պտուղը: Եվ նաև ուշադրություն դարձրեք այն հանգամանքին,

որ ձմերուկը՝ լինի մեծ թե փոքր, պետք է իր տեսքի համեմատ շատ ավելի ծանր լինի:

Ստուգեք պոչը

Չորացած պոչը նշան է, որ ձմերուկը հասած է:

Իսկ եթե այն կանաչ է, ուրեմն, ամենայն հավանականությամբ, ձմերուկը ժամանակից շուտ է քաղվել և հասած չէ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика