Հայաստանից ՌԴ գնացող միկրոավտոբուսը վթարվել է. Կան զոհեր և տուժածներ…

Կիրակի երեկոյան մինիվենի եւ փոքր մեքենայի բախումից Իշիմի մայրուղում (Տյումենի մարզ) կան զոհ եւ տուժածներ, տեղեկացրել են «Ինտերֆաքս-Ուրալ» գործակալությանը երկուշաբթի պետավտոտեսչության տարածաշրջանային վարչությունում։

«Բախվել են Renault Logan-ը եւ Toyota միկրոավտոբուսը, որը Հայաստանից ուղեւորվում էր Օմսկ»,- ասել է տարածաշրջանային պետավտոտեսչության աշխատակիցը։

Նրա խոսքով, վթարի հետեւանքով զոհվել է մեկ կին, եւս վեց մարդ, այդ թվում՝ 15-ամյա պատանի, տուժել են։

Ինչպես հաղորդում են տարածաշրջանի լրատվամիջոցները, ողբերգության մեղավորը եղել է Renault Logan-ի ղեկին գտնվող կինը:

Նա իր տեսադաշտից կորցրել է ուղեկցողներին եւ որոշել շրջադարձ կատարել, եւ հենց այդ պահին էլ բախվել է միկրոավտոբուսին:

Վթարի հետեւանքով «Լոգանի» վարորդը տեղում զոհվել է:

Նրա մեքենայում գտնվող երեք ուղեւորներին, ինչպես նաեւ միկրոավտոբուսի հայաստանցի երկու ուղեւորներին բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել:

news.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика