Ինչպես կարելի է նիհարել 3 օրում. բալետի պարուհիների դիետան

Ցանկանում եք արագ նիհարե՞լ:

Gornnisa.ru-ն առաջարկում է բալետի պարուհիների դիետան, որը կօգնի 3-4 օրում կորցնել 3-5 կգ: Սակայն պետք է հիշել, որ այն բավականին «դաժան» դիետա է, հետևաբար՝ պետք չէ օրգանիզմը հաճախ ծանրաբեռնել նման սննդակարգով:

Խորհուրդ է տրվում կես տարվա ընթացքում այս դիետան պահել 1-2 անգամ: Դիետայի հիմքը «բեռնաթափման» օրերն են: Պետք է երեք ժամը մեկ սնունդ ընդունել: Օրվա ընթացքում պետք է առնվազն 2 լիտր մաքուր, չգազավորված ջուր խմել:

Անհրաժեշտ է նաև սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը: Օր առաջին Երեք ժամը մեկ 200 մլ տոմատի հյութ խմել: Ընթրիքին մեկ կտոր թեփով հաց ուտել: Օր երկրորդ Երեք ժամը մեկ 200 մլ կեֆիր խմել (1%): Ընթրիքին չորահաց ուտել:

Սնունդի ընդունման վերջին ժամն է 16:00-ն: Օր երրորդ Երեք ժամը մեկ ապուր ուտել (1 գդալ բրինձ, 1 ճ/գ քերած գազար, 50 գ միս (հավի կամ տավարի), 150 գ արգանակ): Սնունդի ընդունման վերջին ժամն է 18:00-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը lurer

Նյութի աղբյուրը` https://armflower.ru/?p=7217

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика