Ամուսինը նկարեց քնած կնոջն ու երեխային և հրապարակեց սոցկայքերում. Մի քանի օրվա մեջ այդ լուսանկարով կիսվեցին միլիոնավոր մարդիկ. Ահա թե ինչու…

Ներկայացնում ենք Բոբբի Վեսսոնին Ալաբամայից, ով աշխարհում ամենաշատը սիրում է իր ընտանիքն ու հաճախ է իր ֆեյսբուքյան էջում հրապարակում իր կնոջ ու երեխայի լուսանկարները: Բայց այս լուսանկարը և գրառումը մինչև հոգու խորքը հուզեցին հարյուրհազարավոր մարդկանց:

«Իմ կինն է քնած: Մեկ ժամ անց նա կարթնանա և կսկսի պատրաստվել աշխատանքի գնալու:
Անհրաժեշտ ամեն ինչը նա զգուշությամբ կհավաքի պայուսակի մեջ, արագ կհարդարի մազերը և կդիմահարդարվի: Անպայման կասի, որ սարսափելի տեսք ունի: Ես, իհարկե, չեմ համաձայնվի և նրա համար սուրճ կպատրաստեմ:Հետո նա կնստի բազմոցին՝ ոտքերը խաչած, և կսկսի նախաճաշել՝ երջանկությամբ խաղալով փոքրիկի հետ, ով համառորեն կփորձի մագլցել նրա վրա:
Մեր խոսակցության ընթացքում նա մի քանի անգամ «կկախվի»՝ անհայտ ուղղությամբ նայելով, մտովի իրեն պատրաստելով աշխատանքային հերթափոխին: Նա կարծում է՝ ես չեմ նկատում:
Նա կհամբուրի փոքրիկին, կհամբուրի ինձ և կգնա հոգ տանելու ամենաբարդ իրավիճակում գտնվող մարդկանց մասին:
Ավտովթարից վնասվածներ, փամփուշտներից վիրավորվածներ, այրվածներ, կոտրված վերջույթներով պրոֆեսորներ, ուսանողներ, հոգևորականներ, չքավորներ, հարուստներ, թմրամոլներ և մարմնավաճառներ, մայրեր ու հայրեր, որդիներ ու դուստրեր. նրա համար կարևոր չէ, թե դու ով ես, ինչ է քեզ հետ տեղի ունեցել:

Նա հոգ կտանի քո մասին:
14 ժամ անց նա նորից տուն կգա, կհանի կոշիկները, որոնք հերթապահության ժամանակ ակամա տրորել էին ինչ-որ մեկի արցունքները, ինչ-որ մեկի արյունը… Նա դրանք կհանի հոգնած ոտքերից ու կթողնի միջանցքում: Երբեմն նա չի ուզում ոչինչ պատմել: Երբեմն անհամբեր է, որ պատմի:
Երբեմն նա լաց է լինում և ծիծաղում է միաժամանակ, իսկ երբեմն պարզապես լաց է լինում: Բայց հանուն բոլորի, ովքեր իր օգնության կարիքն ունեն, նա նորից կարթնանա հաջորդ անգամ և կգնա աշխատանքի:
Իմ կինը բուժքույր է: Կինս հերոս է»:

Աղբյուր՝ Blognews.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика