Արտակարգ դեպք Մոսկվայում. Հմուտ օդաչուների շնորհիվ այրվող շարժիչներով օդանավը վայրեջք է կատարել եգիպտացորենի արտի մեջ առանց լուրջ կորուստների/ֆոտո, վիդեո/…

Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավն այսօր առավոտյան վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց հետո, գրում է meduza.io-ն:

Օդանավում գտնվել է 234 մարդ, այդ թվում՝ 7 հոգանոց անձնակազմը: Այն Մոսկվայից Սիմֆերոպոլ էր թռչում:

Բարձրություն հավաքելու ժամանակ օդանավը բախվել է երամի, ինչի հետևանքով երկու շարժիչներն անջատվել են, քանի որ դրանցում թռչուններ են հայտնվել: Շարժիչներից մեկը սկսել է այրվել:

Օդանավի անձնակազմը որոշել է վայրէջք կատարել եգիպտացորենի դաշտում՝ օդանավակայանի թռիչքուղուց 1 կմ հեռավորության վրա: Օդանավը վայրէջք է կատարել հավաքված շասսիով:

Ուղևորները տարհանվել են փչովի թեքահարթակներով: Վթարային վայրէջքի հետևանքով տուժել է 10 մարդ, այդ թվում՝ 3 երեխա, բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Լուրջ վնասվածքներ չկան: Մյուս ուղևորներին ավտոբուսներով կտեղափոխեն օդանավակայան:

Տեսանյութը դիտեք ստորև՝

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика