Մի օր աղջիկը հարցնում է հորը թե ինչ է անբարոյականը. Հոր մտքով անգամ չէր կարող անցնել, որ պատասխանը իր համար այդքան բան կարող էր բացահայտել…

— Հայրիկ, իսկ ո՞վքեր են անբարոյականները:

— Աստված իմ: Դու որտե՞ղ ես լսել այդ բառը:

— Մանկապարտեզում: Վլադը ինձ ասել է, որ ես անբարոյական եմ, քանի որ ես այլևս նրան չեմ տալիս: Ես տալիս եմ Հակոբիկին:

— Ի՞նչ…

— Իմ խաղալիքը հայրիկ: Ես իմ փոքրիկ արջուկը չեմ տալիս նրան, որ խաղա:

— Հաաա, փառք Աստծո… Իսկ քո այդ Վլադը հիմարիկ է: Անբարոյականը դա վատ կինն է փոքրիկս:

— Վատ կի՞ն, այդ ինչպե՞ս:

— Դե նա ծախու է փոքրիկս:

— Այսինքն տիկին Օլյան անբարոյական է: Չէ՞ որ նա վաճառում է խանութում: Դարձավ որ նա ծախու է:

— Ոչ, ոչ, Օլյան ծախու չէ, նա պարզապես ապրանքներ է վաճառում: Իսկ անբարոյականը իրեն է վաճառում:

— Ինքն իրե՞ն: Այդ ինչպե՞ս հայրիկ:

— Շատ հասարակ: Ով ցանկանում է, կարող է նրան ժամանակավոր գնել:

— Ինչի՞ համար:

— Որպեսզի քնի նրա հետ մեկ անկողնում:

— Ստացվում է, որ իմ մայրիկը անբարոյակա՞ն է:

— Դու գժվե՞լ ես փոքրիկս:

— Բայց չէ՞ որ նա քնում է քեզ հետ փողի դիմաց:

— Ի՞նչ փող:

— Քո աշխատավարձի:

— Ոչ ոչ փոքրիկս, Эх … Разве ж это деньги … նա ինձ հետ քնում է սիրուց դրդված, այլ ոչ թե փողերի:

— Այնպես, ինչպես Վիտյայի հե՞տ:

— Ի՞նչ: Ինչպե՞ս թե Վիտյայի հետ:

— Այո հայրիկ, մեր կողքի մուտքի Վիտյայի հետ: Դե երբ դու գործուղման էիր գնացել, Վիտյան մեր տանն էր գիշերում: Ի դեպ մայրիկի հետ նույն անկողնում…

— Վիտյա՞… Անկողնու՞մ… Ես նրան ցույց կտամ, ԱՆԲԱՐՈՅԱԿԱ՛Ն:

— Տարօրինակ է, ինչու՞ է մայրիկը անբարոյական, եթե նա Վիտյայի հետ քնում է ոչ թե փողերի համար, այլ սիրուց դրդված:

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика