20 հնարքներ կանանց և աղջիկների համար, որոնք կարդալուց հետո շնորհակալություն կհայտնեք. Շատ կարևոր և հանճարեղ է հատկապես 14-րդը…

Ներկայացնում ենք բյութի-հնարքներ, որոնք կօգնեն առանց թանկարժեք կոսմետիկայի և կոսմետոլոգների վրա աստղաբաշխական միջոցներ ծախսելու շլացուցիչ տեսք ունենալ:

1. Դեմքի մարմնամարզություն արա: 

Դեմքի մկանների մարմնամարզությունը կարող է զգալիորեն բարձրացնել մաշկի տոնուսը և մի քանի տարով հետաձգել կնճիռների առաջացումը: Սովորություն դարձրու այդ վարժություններն անելը: Առաջին վարժություն. միջնամատերը դնելով այտերին՝ դրանք վեր բարձրացրու ժպիտ ստանալով, հետո վերադարձրու ելման դիրք: Երկրորդ վարժություն. ցուցամատերով բարձրացրու հոնքերդ, կողք տար և վերադարձրու ելման դիրք: Օրական 5 րոպեն կապահովի հրաշալի արտաքին տեսքդ:

2. Մազերդ կողքից բացիր: 

Մազերը կողքից բացելով հրաշալի սանրվածք կստանաս:

3. Քսուքը շրջանաձև շարժումներով քսիր: 

Դեմքի քուքը քսիր շրջանաձև շարժումներով կենտրոնից դեպի ծայր, այդ դեպքում շատ լավ լիմֆոդրենաժ կանես և կազատվես այտուցներից:

4. 2 սևաներկ ձեռք բեր: 

Խորհուրդ ենք տալիս 2 տարբեր երանգների սևաներկ գնել՝ սև վերևի թարթիչների համար և դարչնագույն՝ ներքևի: Այդպես հայացքդ ավելի բնական և բաց կդարձնես:

5. Նախ՝ սանրվածք, ապա՝ դիմահարդարում: 

Սանրվածքի դեպքում մազերը ճիշտ կհարմարվեն դեմքին: Ուստի նախ պետք է մազերը հարդարել, հետո՝ դեմքը:

6. Մոռացիր արհեստական թարթիչների մասին:

Թարթիչներին ցանկալի ծավալ հաղորդելու շատ ժամանակակից միջոցներ կան:

7. Դեմքի խոզանակ ձեռք բեր:

Այն կօգնի լավագույնս մաքրել մաշկդ, թարմացնել և խնամված դարձնել:

8. Շրթներկի գույնը փորձիր մատիդ վրա, ոչ թե դաստակիդ: 

Դաստակի և ափերի մաշկի վրա շրթներկն ավելի դեղին և բաց գույն է ունենում, ինչը շատ է դժվարացնում իդեալական երանգի ընտրությունը: Ավելի ճիշտ ընտրության համար շրթներկը մատիդ բարձիկի վրա փորձիր:

9. Չոր շամպուն ձեռք բեր: 

Մեկ րոպեում ոչ թարմ մազերի խնդիրը լուծելու բնական միջոց է:

10. Ներկիր թարթիչներիդ արմատները: 

Թարթիչներիդ արմատները սև մատիտով ներկելու դեպքում դրանք ավելի խիտ և ծավալուն կերևան:

11. Հոնքերդ դեպի վեր սանրիր: 

Այդպես կարելի է հայացքն ավելի բաց դարձնել, հոնքերն էլ բնական տեսք կունենան:

12. Նյուդ գույնի մատնահարդարումը քո լավ ընկերն է: 

Այդպիսի նուրբ և պարզ մատնահարդարումը ներդաշնակ կլինի ցանկացած հագուստի հետ, այդպիսի եղունգներն ավելի խնամված տեսք ունեն: Եթե այդպիսի մատնահարդարումը ձանձրալի ես համարում, լաքի վրա մի քիչ փայլ ավելացրու:

13. Բնական գեղեցկություն նախընտրիր: 

Բնականությունը նորաձև է:

14. Ուսերիդ օծանելիք ցանիր:

Այդպես բույրն ավելի վառ կլինի, օծանելիքի բույրը սուր չի լինի մոտ շփման դեպքում:

15. Գտիր քո իդեալական կարմիրը: 

Կարմիր շրթներկի անհաջող ընտրված երանգը կարող է փչացնել ամենանրբագեղ կերպարը:

16. Թափանցիկ փխրուն դիմափոշի ընտրիր: 

Կարծես դա դիմահարդարումը ֆիքսելու և անցանկալի փայլից ազատվելու լավագույն միջոցն է:

17. Դոզատորով կոսմետիկա գնիր: 

Այդպիսի հերմետիկ կոսմետիկան զերծ կպահի վնասակար բակտերիաներից, այդպես քսուքն ավելի երկար կծառայի:

18. Մոռացիր բաց գույնի կոնսիլերի մասին: 

Այն չի քողարկի թերությունները, այլ դրանց նկատմամբ ուշադրություն կգրավի: Կոնսիլերի տոնը պետք է ճշգրիտ համապատասխանի տոնային քսուքի տոնին:

19. Մազերդ ճիշտ փաթաթիր: 

Մազերը պետք է փաթաթել դեմքից դեպի դուրս ուղղությամբ: Դա դիմագծերն ավելի բաց կդարձնի, սանրվածքը՝ նորաձև:

20. Սառցարանում սառույց պահիր: 

Առավոտյան դեմքի մերսումը սառույցի կտորով մաշկը թարմ և փայլուն կդարձնի: Դիմահարդարումն ավելի հարթ կլինի, ավելի երկար կմնա:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика