Կինն ամուսնուն նամակ գրեց, որտեղ հայտնեց, որ քնել է եղբոր հետ. Ամուսնու պատասխանը ցնցել է ողջ համացանցը…

Պատմություն, որը տեղի է ունեցալ ամերիկյան ընտանիքներից մեկում: Եվ այսպես, ամուսինը տուն է վերադարձել և սեղանի վրա գտել է կնոջ թողած նամակը:

Ահա, թե ինչ է այնտեղ գրված եղել… 

Թանկագին ամուսին,

Այս նամակով քեզ ուզում եմ ասել, որ ես հեռանում եմ: 7 տարի ես հիանալի կին եմ եղել քեզ համար, բայց փոխարենը ոչինչ չեմ ստացել: Վերջին կաթիլը եղավ քո ղեկավարի զանգը, ով ասաց, որ դուրս ես եկել աշխատանքից:
Անցյալ շաբաթ դու չնկատեցիր ո՛չ իմ նոր սանրվածքը, ո՛չ իմ մանիկյուրը: Դու նույնիսկ թքած ունեիր այն բանի վրա, որ ես քո սիրած ուտեստն էի պատրաստել և նոր գիշերազգեստ էի հագել: Այն ամնն, ինչ արեցիր այդ երեկո՝ ֆուտբոլ նայեցիր և գնացիր քնելու: Դու դադարեցիր ասել, որ ինձ սիրում ես, ավելին՝ դու դադարեցիր ինձ դիպչել:
Չգիտեմ, միգուցե դու այլևս չես սիրում ինձ կամ ուղղակի ձևացնում ես, բայց արդեն բավական է:

Հ.Գ. Եթե ուզում ես իմանալ, ես գնացել եմ Արևմտյան Վիրջինիա, քո եղբոր՝ Կառլի հետ: Շուտով այդ կնոջ էլեկտրոնային հասցեին նամակ եկավ՝ նախկին ամուսնուց.

Թանկագին նախկին կին, 

Քո նամակն ինձ շատ ուրախացրեց: Մենք, իհարկե, ամուսնացած ենք եղել յոթ տարի, բայց այդ ողջ ընթացքում քեզ դժվար էր իդեալական կին համարել: Ֆուտբոլը ես մշտապես վերանայում էի քո փնթփնթոցը չլսելու համար: Ինչ վերաբերում է քո սանրվածքին, ապա ես նկատել էի դա, բայց այն քեզ ամենևին չէր սազում, այդ պատճառով էլ որոշեցի լռել: Դեռ մանկուց մայրս ինձ ասում էր, եթե չես կարող ինչ-որ լավ բան ասել, ավելի լավ է լռիր:

Ընթրիքի վերաբերյալ… Դու երևի ինձ շփոթել ես եղբորս հետ, որովհետև արդեն մի քանի տարի է, ինչ ես խոզի միս չեմ ուտում: Եվ քո գեղեցիկ ներքնազգեստը ես նկատել եմ: Ուղղակի 49$-ի գնապիտակը, որը մնացել էր դրա վրա, վանեց իմ ցանկությունը, քանի որ դրանից մեկ օր առաջ եղբայրս ինձանից 50$ էր պարտք վերցրել:

Չնայած այս ամեն ինչին՝ ես հույս ունեի, որ մենք կարող ենք դեռ նոր կյանք սկսել: Բանն այն է, որ օրերս ես վիճակախաղով 10,000,000 դոլար  եմ շահել: Ես հեռացել եմ աշխատանքից և մեզ համար Յամայկայի տոմսեր եմ գնել: Բայց հիմա դա ոչ մի նշանակություն չունի: Իմ իրավաբանն ասաց, որ քո նամակի շնորհիվ՝ դու չես կարող ինձանից ոչ մի ցենտ պահանջել:

Բարով մնաս:

Հ.Գ. Ի դեպ, հուսով եմ՝ քեզ չի շփոթեցնի այն փաստը, որ իմ եղբայր Կառլը լույս աշխարհ է եկել որպես Կառլա: Հաջողություն:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика