Ռուսաստանում 16 տարեկան տղան սպանել է ընտանիքի բոլոր անդամներին և գրություն թողնելով ինքնասպան եղել…

Ռուսաստանի Ուլյանովսկի մարզի գյուղերից մեկում օգոստոսի 18-ի առավոտյան հայտնաբերվել են 66-ամյա տղամարդու, 69 և 42-ամյա կանանց, ինչպես նաև երկու 4-ամյա երեխաների մարմինները՝ բռնի մահվան նշաններով:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, ավելի ուշ բջջային կապի աշտարակի մոտակայքում իրավապահները գտել են զոհվածների բարեկամի՝ 16-ամյա պատանու մարմինը: Տարածաշրջանային դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ պատանին մահվանից առաջ գրություն է թողել:

Տղան գրությամբ հայտնում էր, որ որոշել է հեռանալ կյանքից և իր հետ տանել մտերիմներին, որպեսզի նրանք չտանջվեն: Աղբյուրի տվյալներով՝ ընտանիքը բարեկեցիկ էր ապրում, պատանին բազմիցս մասնակցել է օլիմպիադաների և գերազանց է սովորել:

Վարկածներից մեկի համաձայն՝ տղան կացնով սպանել է ընտանիքի անդամներին, որից հետո ինքնասպան է եղել: Տարածաշրջանային դատախազության ներկայացուցչի խոսքով՝ նա, հավանաբար, շիզոֆրենիայով էր տառապում: РЕН ТВ հեռուստաալիքի տվյալներով՝ պատանին ողբերգության նախօրեին ընկերոջը ձայնային հաղորդագրություն է թողել՝ բողոքելով հարազատներից:

Դեպքի վայրում աշխատում են քննիչները:

Սպանության մասին քրեական գործ է հարուցվել:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика