Գիտե՞ք ինչու են հրեա երեխաները դառնում հանճարներ. Ճիշտ դաստիարակության 7 կանոն, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ծնող…

Հրեա ծնողների սերն իրենց երեխաների նկատմամբ չափ ու սահման չի ճանաչում: Նույնիսկ ասում են, որ նման սիրո դրսևորում չկա որևէ ազգի մոտ: Հոգեբաններն առանձնացնում են նման վերաբերմունքի և լավ, և վատ կողմերը:

Բայց փաստը մնում է փաստ, որ հրեա երեխաները միշտ առանձնանում են իրենց ունակություններով: Golbis.com-ն առաջարկում է ծանոթանալ երեխաների դաստիարակման 7 կանոններին, որոնք առաջարկել են հրեա ծնողները:

1. Երեխայի համար մի ստեղծեք ավելորդ բարդույթներ: 

Հրեա մայրը վատ արարքի դեպքում իր երեխային երբեք չի ասի, թե՝ շատ վատն ես, այլ կասի՝ դու այնքան  լավն ես, որ չես անի նման հիմարություն: «Իմ երեխան չունի և չի էլ կարող ունենալ թերություններ»,- կասի յուրաքանչյուր հրեա մայր: Գուցե նրանք տեսնում են դրանք, բայց բացի իրենցից՝ ոչ ոք չգիտի դրա մասին:

2. Խելացի ազատություն:

Հրեական ժամանակակից դաստիարակությունը համակցում է երկու, առաջին հայացքից, բավական հակասական երևույթներ՝ երեխային ազատություն տալն ու միաժամանակ՝ շատ խստապահանջ լինելը: Նման դաստիարակությունը կարելի է համեմատել  ամուր ու կարծր պատերով ազատ ու լայն սենյակի հետ: Հրեա ծնողների համար երեխայի ազատությունը հատուկ «դաստիարակությունը» չէ, այլ օդը, որը հնարավոր չէ չշնչել: Օրինակ, նրանց համար զայրույթի արժանի արարք չէ հայրիկի անձնագիրը մոր թանկարժեք շրթներկով ներկելը: Խիստ դաստիարակությունը սկսվում է այն ժամանակ, երբ երեխան խախտում է անթույլատրելիի սահմանը: Հրեա երեխաները լավ գիտեն, որ մայրիկի օծանելիքը, օրինակ, կարելի է ցանել դրսի կատուների վրա, իսկ ա՛յ, տատիկին խփել չի կարելի:

3. Նրանք յուրաքանչյուր առիթի դեպքում գովաբանում են իրենց  երեխային: 

Հրեա մայրը  միշտ գովում է իր երեխային: Եվ այդ գովեստը սկսվում է երեխայի ծնվելու պահից: Հրեա մայրը հիանում է իր երեխայի անգամ չնչին հաջողություններով ու ձեռքբերումներով,  լինի դա մի նոր վանկի արտասանո՞ւմ, թե՞ առաջին` ծուռումուռ գծերով արված նկարը: Երեխայի անգամ փոքրիկ հաջողության մասին  անպայման կիմանան բոլոր ընկերներն ու ծանոթները, իսկ կարևորն այն է, որ երեխան պետք է տեսնի, որ իրեն գովում են բոլորի ներկայությամբ: Իսկ եթե երեխայի ձեռքբերումներն ավելի լուրջ են, ապա ողջ ընտանիքի կողմից երկարատև ծափահարություններն անխուսափելի են:

4. Պահվածքի համար պատասխանատվություն կրելու բարձր մակարդակ: 

Հրեաները հավատում են, որ ծնողի կողմից երեխայի ներկայությամբ անգամ շտապողականության մեջ ասված ամենաաննշան խոսքն ու փոքր սայթաքումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ահա թե ինչու հրեա ծնողներն իրենց օրինակով, իրենց խոսքերի, քայլերի և գործերի մեջ մեծ զգուշություն են դրսևորում՝ դրանով իսկ ճիշտ ուղղորդելով իրենց երեխաներին:

5. Ընտանիքում սերն ու հարգանքը երեխայի հոգեկան առողջության գրավականն են: 

Հրեաների համար պարտադիր պայման է, որ երեխան տեսնի մոր ուշադրությունը հոր հանդեպ, և՝ հակառակը:  Եթե երեխան ընկալի, որ իր ծնողներն ապրում են նախևառաջ իրար համար, ապա կհամոզվի, որ նրանց հարաբերությունները լի են  սիրով ու հոգատարությամբ: Այսպես երեխան իրեն պաշտպանված կզգա: Եվ, բացի այդ, ծնողների նման վարքն ընդօրինակման հրաշալի օրինակ է: Հենց նման փոխհարաբերություններ էլ երեխան հետագայում կձգտի ստեղծել սեփական ընտանիքում:

6. Սովորել ծնող լինել: 

Ծնողական դաստիարակությունը սկսվում է այն ժամանակ, երբ երեխան դեռ չի ծնվել: Աղջիկն ամուսնանալու ժամանակ արդեն իսկ գիտի, որ պետք է մայր լինի: Նրան չեն սովորեցնում ապրել միայն իր համար, այլ նրա գլխավոր աշխատանքը տունն ու ընտանիքն են: Եթե ամուսնության առաջին իսկ շրջանում մայրությունն ու հայրությունը դիտարկենք՝ որպես ծանր բեռ, սահմանափակում, ապա հաջողակ երեխա մեծացնելը շատ դժվար կլինի:

Ձգտելով դաստիարակել ինքնուրույն, հաջողակ ու իրենց ոտքերի վրա ամուր կանգնած երեխաների, հրեա իմաստունները ստեղծել են դաստիարակության մի ամբողջ համակարգ, որի հետ Իսրայելում ցանկացած ոք  կարող է ծանոթանալ հատուկ ծնողական կուրսերի ընթացքում: Նման կուրսեր անցկացվում են արդեն շատ երկրներում: Արդյունավետ դաստիարակության առաջին կանոնն այն է, որ սկզբում պետք է դաստիարակվել՝ որպես մայր ու հայր, կարգավորել այդ հարաբերությունները, այնուհետև երեխա ունենալ ու զբաղվել նրա դաստիարակությամբ:

7. Սովորեցնել երեխաներին ճիշտ տնօրինել ժամանակը: 

Հրեա երեխաները չգիտեն, թե ինչ է ծուլությունը և բակերում անգործ շատախոսությունը. ջութակ, անգլերեն, մաթեմատիկա՝ ամեն բան միաժամանակ ու քիչ-քիչ: Փոքր տարիքից երեխաները սովոր են, որ մշտապես պետք է գործով զբաղված լինեն, և դա նորմալ է:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика