Շատ կարևոր լուր ԽՍՀՄ-ում ծնված հայերի համար…

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկել է հեշտացված կարգով կացության իրավունք տրամադրել օտարերկրացիներին, որոնք ԽՍՀՄ քաղաքացիություն կամ Ռուսաստանում մտերիմ բարեկամներ ունեն։

Այդ մասին հաղորդում է Sputnik-ը` հղում անելով ՌԴ ՆԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյին։ Առաջարկվում է կացության իրավունք տրամադրել` շրջանցելով ժամանակավոր բնակության փուլը։

«Աշխատանքներ են իրականացվում նախագահի հանձնարարականի վերաբերյալ, մենք առաջարկում ենք Ռուսաստանում մտերիմ բարեկամներ ունեցող կամ ՌԽՖՍՀ տարածքում ծնված և խորհրդային քաղաքացիություն ունեցած օտարերկրացի անձանց կացության

իրավունք տրամադրել՝ շրջանցելով ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու փուլը»,- ասել է Գորովոյը:
Նրա խոսքով` նախարարությունը պատրաստ է մինչև օգոստոսի 31-ն այդ օրինագիծը մտցնել կառավարություն

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика