Ռոզա Ֆիլբերգը համացանցում պարծեցել է իր սլացիկ ոտքերով…

Սերիալներից հայտնի դարձած դերասանուհի ու երգչուհի Ռոզա Ֆիլբերգը հաճախ է նոր հրապարակումներով, հրապուրիչ լուսանկարներով ջերմացնում Instagram-յան հետեւորդների սրտերը՝ ուրախացնելով նրանց:

Այս անգամ երիտասարդ դերասանուհին իր միկրոբլոգի story բաժնում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժամ, կիսվել է մի լուսանկարով, որում կարճ կիսատաբատով ու բարձրակրունկ կոշիկներով է հանդես եկել:

Դերասանուհու կերպարը, կարծես, դասական ու ամենօրյա ոճերի հաջող համադրություն է:
Ռոզան մակագրել է լուսանկարը՝ գրելով. «Կյանքը չափազանց լուրջ բան է, որ դրա մասին լուրջ խոսենք»:  Խոսքերը, ինչպես նշել է դերասանուհի-երգչուհին, պատկանում են անգլիացի գրող Օսկար Ուայլդի գրչին:
Ավելի վաղ Ռոզան կիսվել էր իր միկրոբլոգում մի լուսանկարով, որում ցույց էր տվել վերջերս փոփոխած սանրվածքը:

Դերասանուհու մազափունջը, դատելով լուսանկարի մեկնաբանություններից, դուր էր եկել հետեւորդներին:

Աղբյուր՝ Style.news.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика