Տո այ եթիմներ, եթե հրապարակեմ աշխատանքային պայմանագիրս սրտի կաթված կստանաք. Այ չաթլախ շներ, ինձ Ձեր արշինով մի չափեք…

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Թեպետ նախկինում երկար ցուցակով գրել էի, թե անցած 10 տարիներին քանի անգամ, որ տարեթվերին ու նախկին իշխանության ինչ բարձրաստիճան բանագնացների կողմից,

ինչ սենյակներում ու ինչ բարձր պաշտոնների առաջարկներ եմ ստացել ու մերժել, ու ոմանց ծանծաղ ուղեղները դեռ չի մտել դա, ու դեռ քոչարյանական բացահայտ ու ծպտված որոշ կռուժոկներում տակավին առեղծված է,

թե ինչի համար եմ պաշտպանում հեղափոխությունը, ու դեռ մտածում են, որ Փաշինյանին քծնում եմ, որ պաշտոն ստանամ, մի վերջին անգամ այդ մարդկության թափոնին ու նստվածքին ասում եմ․

Այս տարվա փետրվարից ես հանդիսանում եմ Ագորա Սթրափեջի գրուփ գլոբալ թինք թանքի ավագ փորձագետ 5 տարի ժամանակով։

Այդ խումբը ղեկավարում է Մյունխենի անվտանգության կոնֆերանսի կազմակերպիչ Վոլֆգանգ Իշինգերը։

Միջազգային փորձագետի այս կարգավիճակից զատ այս տարվա հունիսին հայտնի է դարձել, որ մեր խումբը պետք է 5 տարի խորհրդատվություն իրականացնի Եվրոպական խորհրդարանին ու Եվրամիությանը՝ արտաքին քաղքականության հարցերով՝

հարավային՝ միջերկրածովյան ու հարավ-արևելյան՝ մինչև Մերձավոր Արևելք ուղղություններով, որտեղ հենց իմ պազիցիան է։

Այդ ահռելի պայմանագիրը, որն այս պահին կնքման գործընթացում է, նախատեսում է այնպիսի աշխատավարձ, որը աշխարհի շատ քիչ կառավարություններ կարող են ինձ տալ։ Ու եթե անգամ Փաշինյանը որևէ բան առաջարկի, ես դեռ շատ երկար ու երկար պետք է մտածեմ՝

հրաժարվել այդպիսի բարձր աշխատավարձից ու օգնել սեփական պետության ոտքի կանգնելուն,

թե վայելել կյանքն ու աշխարհը շրջագայություններով, բարձր մակարդակի հանդիպումներով, 5 տարի երաշխավորված պայմանագրով, անասելի մեծ ազատությամբ։ Եթիմներ,

եթե հրապարակեմ իմ կնքած աշխատանքային պայմանագիրս, սրտի նոպաներ կունենենաք։

Հենց սեպտեմբերին այդ թիմով մասնակցելու ենք ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի աշխատանքներին ու երկկողմ հանդիպումներ ունենանքն աշխարհի լիդերների հետ, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարաներում ու օպերաներում արդեն իսկ նշանակված գալա ընթրիքներով։

Էնպես որ, ջեբի չաթլախ շներ, ձեր արշինովց չչափեք ինձ, դա ձեզ համար անհասանելի բարձունք է։

Ու սա ինձ չի կաշկանդելու պաշտպանել հեղափոխությունը։

Այնպես որ, սրտի կապլիներ շատ առեք։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика