Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարդիկ, ովքեր ունեն արյան բացասական ռեզուս յուրահատուկ են. Ահա թե ինչու…

Ամերիկացի հայտնի պարանորմալ երևույթները  հետազոտող  Բրեդ Սթայգերը նկատել է հետաքրքիր առանձնահատկություն. արյան բացասական ռեզուս ունեցողները  սովորական մարդիկ չեն…
Ավել ճիշտ, նա գտնում է, որ նրանք կամ «Homo sapiens» հատուկ  գենետիկ գիծն են կրում, կամ այլմոլորակայինների հետնորդներն են:

Բանն այն է, որ համաձայն գենետիկայի օրենքներին, մենք կարող ենք ժառանգել այն հատկությունները, որոնք ունեցել են մեր նախնիները, եթե խոսքն, իհարկե, չի վերաբերում մուտացիային: Իսկ դա նշանակում է, որ եթե մարդն ու կապիկը առաջացել են մեկ նախապապից, ապա նրանց արյունը պետք է լինի համատեղելի:

Որտեղի՞ց մարդկանց որոշ մասի մոտ արյան բացասական ռեզուսը: Ստացվում է, այդպիսի մարդկանց նախնիները այլ նախապապ են ունեցել: Հնարավոր է՝ այլմոլորակայիննե՞ր…

Նաև նշվում է, որ ամենաբարձր տոկոսը (30%)  բացասական արյան կրողների` բասկերն են, որոնց առաջացումը մինչ այսօր առեղծվածային է, ապա արեւելյան ծագման իսրայելական հրեաները,սամարացիները եւ եթովպական սեւ հրեաները.

Սա այն դեպքում, երբ մնացած ազգերում նման մարդկանց թիվը հազիվ հասնում է 1%-ի:Շատ զարգացած անձինք, իմաստունները, անսովոր հոգեբանական ընդունակությունների տեր մարդիկ նույնպես կրում են բացասական արյան ռեզուս:

Ինչպես գիտենք, գոյություն ունի արյան 4 խումբ: Դրանք բոլորը տարբերվում են իրենց բաղադրությամբ, իսկ ավելի ճիշտ՝ արյան բջիջներում  տարբեր սպիտակուցների առկայությամբ, որոնք պայքարում են օրգանիզմում առկա բակտերիաների դեմ: Մարդկանց մեծամասնության մոտ կան այդ սպիտակուցները. նրանք արյան դրական ռեզուրս ունեցողներն են:

Իսկ թե ինչու որոշ մարդկանց մոտ չկան այդ սպիտակուցները՝ առեղծված է: Գիտնականները այն կարծիքին են, որ արյան բացասական ռեզուս ունեցող մարդիկ Երկրի վրա հայտնվել են  35 000 տարի առաջ: Ի՞նչ պայմաններում՝ ոչ ոքի պարզ չէ: Սակայն ամենատարածված թեորիան այս խնդրի շուրջ այն է, որ արյան բացասական ռեզուրս ունեցող մարդիկ երկրագնդի մարդկանց ոչ հատուկ ԴՆԹ ունեն:

Ահա արյան  բացասական ռեզուս ունեցողներին բնութագրող  որոշ հատկություններ.

  • Նրանք ունեն ավելի բարձր IQ, քան դրական ռեզուրս ունեցողները
  • Սովորաբար նրանց մարմնի ջերմաստիճանը ավելի ցածր է՝ դրական ռեզուրս ունեցողների համեմատությամբ
  • Հոգեբանական ու էմոցիոնալ առումով նրանք ավելի կայուն են
  • Նրանց մեջ ավելի հաճախ են հանդիպում կարմրահեր մարդիկ
  • Նրանք շատ զգայուն են շոգի հանդեպ և չեն սիրում ցուրտը
  • Ավելի հաճախ նրանք ունենում են կանաչ, կապույտ և բաց շագանակագույն աչքեր:

Արյան բացասական ռեզուրս ունեցողներիևս մեկ հետաքրքիր ֆենոմեն՝ կապված հղիության հետ

Հայտնի է, որ արյան բացասական ռեզուս ունեցողներից հնարավոր չէ կլոն անել:
Ավելին, եթե հղի կինը ունի արյան բացասական ռեզուս, նրա մարմնի  իմունային համակարգը  «հարձակում է գործում» պտղի վրա՝ ընդունելով նրան որպես արտաքին մարմին: Ահա, թե ինչու են այդպիսի կանանց բժիշկները մշտական հսկողության տակ պահում  հղիության ընթացքում՝ նշանակելով հատուկ  իմունային համակարգը ճնշող դեղամիջոցներ:
Իսկ թե ինչու է նրանց մարմինը  «հարձակվում» սեփական երեխայի մարմնի վրա, ինչո՞ւ են վերաբերվում որպես «օտարի»՝  պարզ չէ:

Այս հարցերը  մինչ այսօր պատասխան չունեն և նման առեղծվածները աշխատում են նրանց՝ որպես «այլմոլորակային» ընդունելու թեորիայի օգտին:
Ի դեպ, հնէաբանները գտել են մեծ քանակության հնագույն տեքստեր և արվեստի գործեր, որոնց գոյությունը վերագրում են օտար արարածներին, որոնք, իբր,  այցելել են մեր մոլորակ: Այնպես որ, մտածեք ինքներդ…

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика