Խունկի մասին նորագույն հետազոտությունները ցնցել են համաշխարհային բժշկությունը. Պարզվում է այն մի շարք կարևոր հատկություններ ունի…

Խունկի բույրը բուժում է հոգեկան ցավը, մարդուն նվիրում է հանգստության և պաշտպանվածության զգացողություն: Խունկը նաև ճնշում է մանրէների բազմացումը օդում, ջրում և, ամենագլխավորը՝ օրգանիզմում:

Եվ ո՞րն է խունկի գաղտնիքը: Խունկի օգտակար հատկությունները

Աստվածաշնչում կա բաղադրատոմս, թե ինչպես պատրաստել անուշաբույր ծուխ և ինչպես այն օգտագործել. «Եվ ասաց Տերը Մովսեսին. «Վերցրու անուշաբույր նյութեր. լատան, կնդրուկ, ստաշխն, հալվե՝ ամեն ինչից հավասար»»:

Այս տարբեր խեժերի հավաքական անվանումը խունկ է: Այդ խեժերը պնդանալիս փոխակերպվում են դեղնավուն կտորների և այրվելիս արձակում են բուրավետ հոտ: Պարունակում են բուսախեժեր, եթերային յուղեր և այլն:

Հավաքելով բոլոր բաղադրիչներն իրար հետ՝ գիտնականները փորձել են սահմանել իսկական աստվածաշնչային խունկի հատկությունները: Արդյունքը նրանց ցնցել է. խունկն իմունիտետի հզոր խթանիչ է:

Եվ այսպիսով, պարզվում է, որ, երբ հոգևորականները խունկ են ծխում հիվանդների մոտ, ծուխը, որը մարմնավորում է լուսավոր ուժերը, լցնում է սենյակի տարածությունը:
Բժշկական իմաստով՝ սպանում է վիրուսները և հիվանդություններ առաջացնող բակտերիաները:

Փոքրագույն մասնիկները թոքերի միջոցով անցնելով օրգանիզմ՝ ունենում են անհավանական բուժիչ ազդեցություն:

Խունկի ծխի մեջ պարունակվում են նյութեր, որոնք հաղթում են սթրեսը, օգնում են հաղթահարել նյարդային հյուծվածությունը և անքնությունը:

Խունկի բույրը ամրացնում է հիշողությունը: Միջնադարյան հայ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Իր տաք և չոր էությամբ խունկը պնդացնում է գիտակցությունը և բուժում է մոռացկոտությունը»: Դաոսները խունկը համարում են կյանքը երկարացնելու միջոց:

Այնուամենայնիվ, խունկը, ինչպես և աղոթքը, մեծ հաշվով՝ դեղ է հոգու համար, այլ ոչ թե մարմնի:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика