Ամուսինը նամակ գրեց մահացած կնոջը. Այ սա ԻՐԱԿԱՆ ՍԵՐ Է, կհասկանաք երբ կարդաք այս տողերը…

1945 թվականի հունիսն էր, երբ 25 տարեկան հասակում տուբերկուլյոզից մահացավ ամերիկացի  հայտնի ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանի կինը` Արլին Ֆեյնմանը: Ռիչարդ Ֆեյնմանը Արլինին սիրահարված էր 13 տարեկանից: Նրանք նշանադրվել էին 19 տարեկանում, իսկ հարսանիքի շեմին Արլինն արդեն անբուժելի հիվանդ էր, բայց դա Ռիչարդին ետ չկանգնեցրեց կյանքի վերջին օրերին սիրելիի կողքին լինելու մտքից:

Կնոջ մահից հետո Ռիչարդը շատ խորը դեպրեսիայի մեջ ընկավ: Կնոջ մահից 16 ամիս անց՝ 1946 թվականի հոկտեմբերին, նա իր մահացած կնոջը նամակ գրեց, որը նրա մահից հետո գտան նրա ծոցագրպանից՝ մաշված ու դեղնած ծրարի մեջ: Նամակի բովանդակությունը ցնցող է, սթափեցնող ու մտածելու տեղիք տվող…

«Սիրելի Արլին, Ես պաշտում եմ քեզ, սիրելիս: Գիտեմ, ինքան ես սիրում լսել այս խոսքերը, բայց ես չեմ գրում միայն քեզ ուրախացնելու համար: Ես գրում եմ, որովհետև այս տողերը ջերմությամբ են լցնում իմ սիրտը: Ես վաղուց է, ինչ չեմ գրել, արդեն կլինի 2 տարի: Բայց գիտեմ, կներես ինձ, համառ ռեալիստիս: Ես մտածում էի` իմաստ չկա քեզ նամակ գրել:

Հիմա գիտեմ, սիրելիս, պետք է անեմ այն, ինչը այդքան հետաձգում էի, այն, ինչը այդպես էլ չարեցի նախկինում…Ուզում եմ ասել, որ սիրում եմ քեզ, ուզում եմ սիրել ու կսիրեմ միշտ…Ինձ բանականությամբ դժվար է հասկանալ՝ ի՞նչ է նշանակում սիրել քեզ մահից հետո, ցանկանալ հոգ տանել քո մասին ու պաշտպանել քեզ, և ցանկանալ, որ դու էլ իմ մասին հոգ տանես, սիրես ինձ: Ես ուզում եմ քեզ հետ քննարկել իմ խնդիրները, ուզում եմ տարբեր գործերով զբաղվենք: Եվ ինչո՞ւ նախկինում ես սրա մասին չէի մտածում: Ինչո՞ւ հիմա նոր հասկացա:
Չէ՞ որ մենք կարող էինք միասին շորեր կարել, սովորել չինարեն, գնել պրոյեկտոր, միասին ֆիլմեր նայել: Իսկ հիմա ես կարո՞ղ եմ այս ամենը անել, ոչ, ես ամբողջովին մենակ եմ առանց քեզ: Դու էիր իմ մտքերի գլխավոր աղբյուրը, իմ արկածների ոգեշնչողն ու ուժ տվողը:

Երբ դու հիվանդ էիր, անհանգստանում էիր, որ չես կարող ինձ տալ այն, ինչի կարիքը ես ունեի: Բայց պետք չէր անհանգստանալ, հրեշտակս, դրա կարիքը չկար: Ես միշտ ասել եմ քեզ, որ սիրում եմ քեզ, միայն այն բանի համար, որ կողքիս ես: Եվ հիմա ես հասկանում եմ դա, ինչպես երբեք:
Հիմա դու ինձ էլ ոչինչ չես կարող տալ, իսկ ես սիրում եմ քեզ, ինչպես երբեք ու ոչ մեկին չեմ սիրել: Եվ ես ուզում եմ, որ դա այդպես էլ շարունակվի, որովհետև նույնիսկ մահացած, դու ողջերից ամենալավն ես:

Գիտեմ, կասես, որ ես հիմար եմ, որ դու ուզում ես ինձ երջանիկ տեսնել ու չկանգնել իմ ճանապարհին: Դու հավանաբար կզարմանաս` իմանալով, որ ես այս 2 տարվա մեջ ոչ մեկի հետ չեմ կարողացել հանդիպել: Եվ դու ոչինչ չես կարող փոխել, ես` նույնպես: Ոչինչ չեմ հասկանում, հանդիպել եմ տարբեր աղջիկների, նրանցից շատերը նույնիսկ շատ էլ լավն են, բայց դու ուրիշ ես, քո նմանը չկա, նրանք դատարկություն  են, դու` իմ կյանքի իմաստը: Իմ կյանքում միայն դու ես, դու ես իսկականը, դու ես հրաշքս…

Իմ սիրելի կին, ես պաշտում եմ քեզ… Ես սիրում եմ իմ կնոջը, իմ կինը մահացել է…

Հ.Գ. Ներիր ինձ եթե կարող ես, ներիր, որ այս նամակն այդպես էլ քեզ չեմ ուղարկում, ես չունեմ քո նոր հասցեն, հրեշտակս…

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика