Այս երիտասարդը բարձր է պահում Հայաստանի անունը ՛՛ Նոր ալիք՛՛ մրցույթում, սակայն չգիտես ինչու ոչ մի տեղ նրա անունը չի շոշափվում. Ահա թե ինչու…

«Նոր ալիք» մրցույթի ցուցադրման իրավունքները արդեն մի քանի տարի է, ինչ չեն գնում հայկական հեռուստաընկերությունները, բայց այս տարի այդ մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակից Գևորգ Հարությունյանը ցնցող արդյուքնների է հասել։

Եթե չեմ սխալվում նման արդյունքներ չեն արձանագրել նույնիսկ հայ հայտնի երգիչները, ովքեր երբևէ Հայաստանը ներկայացրել են այդ մրցույթում։Գևորգը՝ Կապանցի երիտասարդը, արդեն երկու մրցութային փուլ է փայլուն կատարումներով է հանդես գալիս։

Երկու մրցութային օրերի արդյունքում նա առաջատար դիրքերում է՝ ռուս հայտնի ու խստապահանջ աստղերի կողմից ամենաբարձր գնահատականներ ստանալով։
Հարց է առաջանում, թե ինչու՞ են բոլորը լռում այս ամենի մասին, միգուցե՞ խնդիրը այն է, որ նա հայտնի չէ, կամ նրա մասնակցությունը «չեն պեչատել» հայ շոիբիզնեսի «հայրերը» կամ նախանձը թույլ չի տալիս, որ մեր աստղերը գոնե հրապարակեն տեսանյութերը, որոնք ներկայացնում են երիտասարդի հաղթանակները։

Հույս ունենանք, որ մեր մասնակիցը կշարունակի իր հաղթարշավը և վերջում բոլորը ստիպված լինեն, թեև ուշացած, հրապարակեն նորահայտ աստղի մասին նյութեր։
Ավելացում՝ չնայած Գևորգի հրաշալի կատարումների, ցավոք սրտի, նա գրավեց միայն երրորդ հորիզոնականը, բայց միևնույն է իր ելույթներով ապացուցեց, որ հայ երգիչները հոյակապ ձայն ունեն։

Տեսանյութերը դիտեք ստորև՝

Աղբյուրը

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика